Ի՞նչ պետք է չանեն կուսակցություններն ու դաշինքները՝ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար․ Դանիել Իոաննիսյանը՝ բարեգործության և ընտրակաշառքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ընտրական օրենսգրքի փոփոխությանն ուղղված աշխատանքները շարունակվում են արդեն երեք ամիս, սակայն այդ ժամանակահատվածը բավարար չէր Երևանի ավագանու ընտրությունները նոր օրենսգրքով անցկացնելու համար, ուստի թեև սեպտեմբերի 23-ի ավագանու ընտրությունները կանցկացվեն հին Ընտրական օրենսգրքով, սակայն  ընտրակաշառքի ու, առհասարակ, ընտրախախտումների դեմ պայքարելու համար փոփոխություններ են իրականացվել Քրեական դատավարության մասին օրենսգրքում։

Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունները պատրաստվում են ներկայացնել Ազգային ժողով։ 

«Փոփոխություններից մեկը վերաբերում է ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը քրեականացնելուն, ինչը նախկինում վարչական իրավախախտում էր համարվում, որը անհնար էր դարձնում դրա բացահայտումը, ուստի այն պետք է համարվի Քրեական օրենսգրքով արգելված արարք։ Օրինակ՝ եթե կուսակցությունն իր ակտիվիստների համար շապիկներ պատվիրի կուսակցության լոգոյով, արգելված դա չի լինի, իսկ եթե անի թանկարժեք նվերներ, ապա այն կենթարկվի արգելքի։ Հաջորդը վերաբերում է մի շարք ընտրական հանցագործությունների վերաբերյալ պատժամիջոցների խստացմանը․ սանկցիաները նույնը կմնան այն դեպքում, երբ խախտումը կատարվել է մեկ քաղաքացու կողմից, սակայն էականորեն պատիժը կխստանա, եթե այն կատարվել է մի խումբ անձանց կողմից»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով կհեշտանա նաև ընտրախախտում արձանագրելու պարագայում դատարան դիմելու կարգը։ 

 
Մանրամասները՝ տեսանյութում: