Վրաստանի նախագահը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, գրում է Գրուզիա օնլայնը։

«Այսօր նախագահը Սահմանադրական դատարանում վիճարկելու է «ռուսական» օրենքը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը ապազգային է և անհամատեղելի է սահմանադրության հետ։ Հայտնի է, որ եթե Սահմանադրական դատարանն ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- հայտնում է Pirveli հեռուստաալիքը։

Բեսելիան հեռուստաընկերության հետ զրույցում բացատրել է, որ նախագահը հայց կներկայացնի՝ պահանջելով պարզել՝ արդյո՞ք ընդունված օրենքը համապատասխանում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Այս հոդվածը ենթադրում է, որ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ և փաստաբան Էկա Բեսելիան բացատրել է, որ այս հոդվածով Սահմանադրական դատարան կարող է բողոք ներկայացնել միայն նախագահը։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրեց խորհրդարանի կողմից ընդունված օրենքն այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվեց դա անել։