Ինչ պատասխանել «հեյթերներին» և ինչու «թուրքը» չպիտի կիրառվի որպես հայհոյանք․ ապաքաղաքական զրույց Անահիտ Մանասյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Նրա կարծիքով՝ իրավապաշտպանական հրատապ խնդիրն ատելության խոսքին հակազդելն է․ երևույթ, որը կարող է բերել բազմապիսի բացասական դրսևորումների՝ ընդհուպ մինչև խտրականության հողի վրա հանցագործությունները:

Իր կարևոր գործառույթներից մեկը Մարդու իրավուննքների պաշտպանը համարում է ցույց տալը, թե որ խուսույթն է անընդունելի և ինչու: Մասնավորապես, օմբուդսմենը կտրականապես դեմ է «թուրք» բառը որպես հայհոյանք կիրառելուն:

Անդրադառնալով ոստիկանների և ցուցարարների բախումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի կեցվածքի քննադատությանը՝ Անահիտ Մանասյանը համոզմունք է հայտնում, որ դժգոհությունների մեծ մասը գալիս է օմբուդսմենի պարտականությունների շրջանակը սխալ պատկերացնելուց: ՄԻՊ-ը չի կարող լինել ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ քննչական մարմին, որին իրավասություն է տրված քննելու, թե ով է մեղավոր, իսկ ով՝ անմեղ:

Որտեղի՞ց պետք է լինի Մարդու իրավունքների պաշտպանը, արդյո՞ք դատախազության նախկին աշխատակիցը կարող է նման պաշտոն զբաղեցնել: Անահիտ Մանասյանը, թեև նշում է, որ մի քանի ամիս աշխատել է Դատախազությունում, այնուամենայնիվ, կարևորում է իր նախորդ՝ հասարակական, գիտական և դասախոսական աշխատանքը: Իսկ օմբուդսմենի համար անհրաժեշտ հատկանիշներն է համարում մարդասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բարեվարքությունը:

Մամրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան