Ինչն է առաջնային՝ բնության պահպանությո՞ւնը, թե՞ տնտեսական օգուտը․ ՀՀ տնտեսությունը՝ հանքարդյունաբերական «ասեղից» ազատելու ճանապարհին

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Հայաստանի 27 մետաղական հանքերից 10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին նախարարության կողմից տրվել են զգուշացումներ, որից հետո հանքավայրերը շահագործող ընկերությունները պարտավոր են վերացնել առկա թերությունները 90 օրվա ընթացքում: Այս մասին այսօր իր գործունեության 100-օրն ամփոփող ասուլիսում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Իսկ օգոստոսի 23-ի նիստում էլ Կառավարությունը հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն:

Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը հանքարդյունաբերությունն է, ինչը կառավարությունը համարում է անընդունելի: Ընդհանրապես, Հայաստանի նոր կառավարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ բոլորովին նոր քաղաքականություն է մշակել: Հուլիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Իսկ դրանից առաջ էլ՝ մայիսի 22-ին, հայտարարեց. «Մենք չենք ասում, թե հանքարդյունաբերության ոլորըտը փակելու ենք, բայց չենք կարող թույլ տալ, որ հանքերի շահագործումը տեղի ունենա այնպես, ինչպես հիմա է»։

Վարչապետն ասաց, որ ուսումնասիրում են օրենսդրական հնարավորությունները, որպեսզի հետազոտության և շահագործման թույլտվություններ չտան, մինչև երաշխիքներ չստեղծվեն, որ պրոցեսները լինելու են ՀՀ օրենքներին համապատասխան: Այս առումով նախկին ու ներկա կառավարությունների քաղաքականությունը բացարձակ հակադիր է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան