Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով տարածաշրջանում առաջատարն է․ Factor.am-ը՝ անկախ watchdog. հրապարակվել է RSF-ի զեկույցը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ RSF-ը, հրապարակել է 2024 թ-ի Մամուլի ազատության համաշխարհային զեկույցը, որում Հայաստանը 6 տեղով բարելավել է ցուցանիշը։ 180 երկրների շարքում Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել է 43-րդ հորիզանականը։ 2023թ-ին ՀՀ-ն 70,61 միավորով եղել է 49-րդ տեղում։

Այդուհանդերձ, զեկույցում նշվում է, որ «չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։

Ըստ զեկույցի՝ սոցիալական մեդիան, որը հասանելի է բնակչության երկու երրորդին, տեղեկատվության հիմնական աղբուրն է։

«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, և անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, զարգանում  են և կատարում անկախ հսկչի (watchdog) դեր, որն էական նշանակություն ունի ժողովրդավարության համար: Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված»,- գրում են հեղինակները։

RSF-ը նշում է, որ լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում: Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում են լրագրողներին։

Զեկույցում ասվում է, որ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումներն էլ  չեն լուծել ապատեղեկատվության և պատվերների հետ կապված խնդիրները: Պետական ​​տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից։

Լրատվամիջոցների մեծամասնությունը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Քիչ լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելները, իսկ գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Մինչդեռ պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

«Լրագրությունը, որպես մասնագիտություն, նսեմացված է և ենթարկվում է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաները մեդիայի դեմ ուղղված հռետորաբանությամբ են հանդես գալիս և լրագրողներին մեղադրում «կոռուպցիայի» և հակառակորդներին ծառայելու մեջ․ սա ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին»,-ասվում է զեկույցում։

Նաև ընդգծվում է, որ Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը։ Ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։

Չնայած խնդիրներին՝ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է մնում։ Վրաստանը 103-րդն է, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 158-րդը, Իրանը՝ 176-րդը, իսկ Ռուսաստանը՝ 162-րդը։ Վրաստանն անցյալ տարվա համեմատ նահանջել է 26 դիրքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի։