Բաքուն հանդես է գալիս ՀՀ-ի հետ երկկողմ և ուղիղ բանակցությունների օգտին․ Բայրամով
Երկկողմ և ուղիղ խաղաղության բանակցություններն ամենաարդյունավետ և հաջողված գիծն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարում Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի երրորդ նիստին ունեցած ելույթում։
Բայրամովը տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Նա ասել է, որ Բաքուն աջակցում է երկկողմ և ուղիղ խաղաղության բանակցություններին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու կայունությանը, նաև հավելել, որ դրանք ամենաարդյունավետ և հաջող գիծն են փոխընդունելի արդյունքների հասնելու առումով, ինչի մասին են վկայում սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած վերջին պայմանավորվածությունները։