Ծառուկյանի ապօրինի համարվող գույքերի ցանկը 16 էջ է․ ինչ է պահանջում բռնագանձել դատախազությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան աշխատանքները կազմակերպող «Օնիրա Քլաբ» ընկերության 97 տոկոս բաժնեմասը ենթադրյալ ապօրինի ծագում ունի։ Այս խաղատունն ընդգրկված է բռնագանձվող գույքերի ցանկում։ Այդ ցանկում 79 անշարժ գույք է, 87 մլրդ դրամ, 40-ից ավելի թանկարժեք ավտոմեքենաներ, 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Բռնագանձման ցուցակում է նաև Առինջի բարձունքում գտնվող Ծառուկյանի հայտնի շքեղ առանձնատունը։ Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերն ամբողջությամբ թվարկելը բարդ է, քանի որ այն բաղկացած է 16 էջից։

67-ամյա Գագիկ Ծառուկյանը 1992 թվականից է սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հիմնել է անասնապահական համալիր և կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Առինջ գյուղում։ Մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ծառուկյանը 1998 թվականին հիմնադրել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որը ներառում է նրա կողմից ստեղծված բազմաթիվ ընկերություններ:

Արդեն 2003 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Ծառուկյանը մուտք գործեց քաղաքականություն։ 2004 թվականին հիմնադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահն էր մինչև 2015 թվականի մարտ, երբ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հրապարակային տարաձայնություններից հետո․ Հանրապետականի հետ համագործակցության հուշագիրը ստորագրվել էր մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո։

2017-ի հունվարին Ծառուկյանը հայտարարեց կրկին քաղաքականություն վերադառնալու մասին և գործեց ընդդիմադիր դաշտում, սակայն վերադարձից հետո այդպես էլ չպահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը։

2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Ծառուկյանը դիրքավորվեց հեղափոխական դաշտում, պայքարում էր Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման մասնակիցը լինելու համար։

Իսկ ահա 44-օրյա պատերազմից մի քանի օր անց հայտարարեց՝ ամաչում է, որ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը 2021 թվականի արտահերթ ընտրություններին չանցավ խորհրդարան, բայց մինչ այդ էլ 5 գումարումների ԱԺ պատգամավոր եղած Ծառուկյանը կարողացել էր համատեղել պատգամավորական մանդատն ու բիզնես գործունեությունը։

Ծառուկյանի բիզնեսի շղթայի օղակներից մեկը՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն, ներառում է ոչ միայն «Շանգրիլա» խաղատունը, այլև «Փարավոն» ռեստորանային համալիրը։ Դատախազությունը ոչ միայն այս ընկերությունում բաժնեմասն է ցանկանում բռնագանձել, այլ նաև ընկերությանը Ծառուկյանի կողմից տրված 1 մլրդ 510 մլն դրամի փոխառությունը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը 2022 թվականին հարկատուների միջոցների հաշվին Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ին 5,2 մլրդ դրամի փոխհատուցում էր տրամադրել։

Խաղատնից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Ծառուկյանի առանձնատունը։ Այն Հայաստանի ամենաթանկարժեք անշարժ գույքերից մեկն է։ Հայ հասարակությունը շքեղ առանձնատունը ներսից տեսնելու հնարավորություն ունեցավ 2020 թվականի ամռանը, երբ ԱԱԾ-ն ընտրակաշառքների գործով խուզարկություն էր իրականացնում այնտեղ։

ԱԱԾ-ի կադրերում արձանագրվել էին նաև Ծառուկյանների թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուները։ 40 ավտոմեքենաներից բացի՝ իրավապահ մարմինը ցանկանում է բռնագանձել նաև ութ ավտոմեքենայի արժեքին համապատասխան գումար, որը կազմում է 348 մլն դրամ։

Կոտայքի մարզում Գագիկ Ծառուկյանից բռնագանձման ենթակա է 25 գույք, որից 11-ը՝ նրա ծննդավայր Առինջ գյուղում։ Ծառուկյանի ունեցվածքը, որն Աննա Վարդապետյանի ղեկավարած Դատախազությունը ցանկանում է բռնագանձել, չի սահմանափակվում միայն Կոտայքի մարզի տարածքով, ընդգրկում է Գեղարքունիքի և Արարատի մարզերը, ինչպես նաև Երևանը։ Մայրաքաղաքում Ծառուկյանից բռնագանձման ենթակա է 67 գույք, որից 52-ը Նորքում գտնվող բնակելի շենքի բնակարաններն ու ավտոկայանատեղիներն են։

Դատախազությունն ապօրինի է համարում «Մուլտի Ուելնես» մարզական համալիրը, «Օլիմպավան»-ը, «Օլիմպավան»-ին տրված 350 մլն դրամը, կոնյակի գործարանի 144 բաժնետոմսերը, «Եվրոմոթորս»-ի 15 բաժնետոմսերը, նույն ընկերությանը տրված մեկ մլրդ դրամից ավելի գումարը, «Մեգամոթորս» ընկերության 100 տոկոսը։

Գագիկ Ծառուկյանը պետությանը պետք է վերադարձնի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը փոխանցած 15 անշարժ գույքերը՝ հողատարածքներ և գրասենյակներ։

Ծառուկյանի հորից՝ Կոլիկ Ծառուկյանից և մորից՝ Ռոզա Ծառուկյանից բռնագանձման ենթակա է BMW I8 մակնիշի ավտոմեքենա, «Մուլտի ագրո գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ի 30 տոկոսը, ինչպես նաև անշարժ գույքեր Գեղարքունիքի և Արարատի մարզերում։

Դատախազության պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մեկ տասնյակից ավելի գույքեր գրանցված են երեխաների անուններով։ Այս գործերով անցնում են Ծառուկյանի կինը, տղաները և հարսը։

Երևանից Աբովյան տանող ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում գրեթե միայն Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող գույքերն են։ Հանրության համար առաջիկայում պարզ կլինի՝ սա արդար աշխատանքի արդյո՞ւնք է, թե՞ ապօրինի ծագման գույք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան