Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՀՀ ՄԻՊ

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները:

Պաշտպանը կրկին արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և էթնիկ զտումների քաղաքականության։

Ընդ որում, Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզչության առկայությունն արձանագրվել է նաև մարդու իրավունքների մոնիտորինգային միջազգային մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի՝ Ադրբեջանի՝ 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում և Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) 2023 թվականի մարտի 29-ի զեկույցում։

Ինչպես կոմիտեն, այնպես էլ հանձնաժողովը իրենց մտահոգությունն են հայտնել հանրային քննարկումներում՝ ինչպես մամուլում և սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչների խոսքում ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ։ Ավելին, մտահոգիչ է համարվել նաև դպրոցական դասագրքերում էթնիկ հայերի նկատմամբ խտրական խոսքի օգտագործումն ու անհանդուրժողականության քարոզչությունը։ Այս կապակցությամբ ECRI-ն արձանագրել է նաև երիտասարդության շրջանում՝ դպրոցում և դրանից դուրս, հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածվածությունը՝ ընդգծելով, որ այն կարող է պարարտ հող ստեղծել հետագա ռազմական գործողությունների համար։

Մատնանշելով նաև էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակությունում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության առկայությունը՝ ECRI-ն ընդգծել է, որ չնայած ադրբեջանական իշխանությունների առարկությանն առ այն, որ բացասական վերաբերմունքն ուղղված է ոչ թե ազգությամբ հայերի, այլ որոշումներ կայացնողների նկատմամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական հանրային խոսքում ազգությամբ հայ որոշումներ կայացնողներին ուղղված քննադատության և հայերի դեմ ուղղված ատելության խոսքի սահմանը լղոծված է և գործնականում դրանց տարանջատումն անհնար է։

Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի՝ հայատյացության այս վտանգավոր քաղաքականությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ նկատի ունենալով այն, որ տարիներ շարունակ իրականացված համակարգված քաղաքականության արդյունքում հասարակությունում արմատավորված այս վտանգավոր երևույթը հնարավոր չէ վերացնել ադրբեջանական իշխանությունների սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, այլ այդ ուղղությամբ անհրաժեշտ է կյանքի կոչել համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր:

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքներին վերաբերելի, այդ թվում, նշված խնդիրների հաղթահարման գործում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում շարունակաբար մշտադիտարկում է ատելության տարբեր դրսևորումները և հետևողական է հիշյալ երևույթի հաղթահարման գործիքակազմերի գործարկման հարցում»,- նշված է հայտարարությունում: