Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Քաղաքականություն
07.10.2026 | 18:56
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերին:

