Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից

Լուրեր

06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կարծում է, որ խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել պատերազմի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Արցախում՝ Մարտունիում անցկացվող «Միասնության ուժը-2026» համատեղ զորավարժությունների ընթացքում։

Նա նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների պատրաստությունը հաջողությամբ ավարտվել է։

«Հավատում եմ, որ այսուհետ, Ղրղզստանի և Ղազախստանի մեր մյուս եղբայրների մասնակցությամբ կպլանավորենք և հաջողությամբ կանցկացնենք ավելի լայնածավալ համատեղ զորավարժություններ։ Եթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Հետևաբար, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ մենք լավագույնս կապահովենք մեր պատրաստվածությունը և կապրենք խաղաղության մեջ»,- ասել է նա։

Հավելենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի զինվորականների մասնակցությամբ «Միասնության ուժ-2026» համատեղ ռազմական զորավարժությունների շրջանակում Մարտունու շրջանի «Գըզըլգայա» ուսումնական կենտրոնում  այսօր անցկացվել է Բարձրաստիճան դիտորդի օր։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Շուխրատ Խալմուխամեդովը, Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 3 500 զինծառայող, 135 անօդաչու միջոց, 76 միավոր զրահատեխնիկա, 94 հրետանային համակարգ, 27 միավոր ավիացիոն տեխնիկա, 34 ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոէլեկտրոնային հետախուզության և ռադիոլոկացիոն կայանների համակարգ, 18 հակաօդային պաշտպանության միջոց, ավելի քան 8 համալիր ինժեներական տեխնիկա և ավելի քան 25 միավոր ծովային տեխնիկա։

Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները։ Եվս 9 երկիր՝ Իրանը, Սլովակիան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Վրաստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Սերբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, մասնակցում են որպես դիտորդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի