Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում քննարկում է ծավալվել Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և տեղի բնակչուհի Անի Ավետիսյանի հետ պատահարի շուրջ։

Ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր հարցում պնդեց, որ ՀՀ քաղաքացին փաստացի մնացել է անպաշտպան զինված թշնամու դեմ։ Նա հիշեցրեց, որ Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանը, պաշտպանելով իր երեխաներին, ինքնապաշտպանվել է և վիրավորվել ադրբեջանցի զինծառայողից։ Պատգամավորը մեղադրեց իշխանություններին թույլ և անինքնիշխան լինելու մեջ՝ նշելով, որ քաղաքացիները Երևանում թե մարզերում գտնվում են ոչ անվտանգ միջավայրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով մեղադրանքներին, ընդգծեց, որ միջադեպը պետք չէ քաղաքականացնել կամ ռազմականացնել։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը սահմանի ապօրինի հատման հետևանքով առաջացած կրիմինալ իրավիճակ է, որպիսիք պատահում են բոլոր երկրներում․ «Հայաստանի քաղաքացին ոչ թե պիտի զանգեր ոստիկանություն, այլ զանգած է եղել ոստիկանություն․․․ Երեխաները եկել են, տեսել են, որ տանը օտար մարդ կա, հետո զանգել են մայրիկին․․․ մայրիկը զանգել է ոստիկանություն։ Բայց մայրիկը ավելի շուտ է տեղ հասել»։

Փաշինյանը հավելեց․ «Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ»։

Վարչապետը հայտարարեց, որ ընդդիմության տրամաբանությամբ՝ ցանկացած նման միջադեպի դեպքում պետք է հայտարարվեր ռազմական դրություն, իրականացվեր մասնակի կամ ամբողջական զորահավաք, և հրետանային ու օդային հարվածներ հասցվեին հակառակորդի դիրքերին։ Ըստ Փաշինյանի՝ նման մոտեցումները միայն ավելորդ էսկալացիայի և պատերազմական վտանգների են հանգեցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան