Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

Լուրեր

05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն հիմա էլ կազմակերպել է Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցը Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող հայկական Ծիծեռնավանք, որն ադրբեջանական կողմն անվանում է Աղողլան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վանական համալիրում անցկացվել է կրոնական արարողություն։ Նրանք մոմեր են վառել և աղոթքներ հղել Ադրբեջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար։

Աղվանա-ուդիական կրոնական համայնքի նախագահի տեղակալ Ռաֆիգ Դանակարին հայտարարել է, թե համայնքի անդամներն առաջին անգամ վանք են այցելել 2021 թվականի փետրվարին։

«Այդ ժամանակ մենք նույնպես աղոթում էինք, որպեսզի ադրբեջանական հողում այլևս երբեք պատերազմ չլինի, և այստեղ միշտ տիրեն խաղաղությունն ու անդորրը։ Մենք չենք հավակնում որևէ մեկի հողերին և ցանկանում ենք, որ ոչ ոք չհավակնի մեր հողերին։ Այստեղ գտնվող վանքերը, եկեղեցիները, մզկիթներն ադրբեջանական ժողովրդի ժառանգությունն ու մշակույթն են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ կազմակերպել էր այս համայնքի քարոզչական այցերը Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ։

Պաշտոնական Բաքուն շարունակում է պետական մակարդակով համակարգված արշավը Արցախում հայկական կրոնական ժառանգության դեմ՝ դրանք ներկայացնելով որպես աղվանական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի