Առանց վեթինգի՝ խրախուսանք. ԱՆ-ն առաջարկում է դատավորների աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

80 հազար եվրո, 87 հազար դոլար, 17 միլիոնից ավելի ՀՀ դրամ, 4 անշարժ գույք և «Լեքսուս» ավտոմեքենա․ սա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ 2021 թվականին հայտարարարագրած գույքի և դրամական միջոցների միայն մի մասն է։ 49-ամյա Դանիելյանը Հայաստանի ամենաբարձր վարձատրվող դատավորների ցուցակում է, 2007 թվականից դատավորի պաշտոնը զբաղեցնող Դանիելյանի աշխատավարձը, նախորդ տարվա դրությամբ, 5 միլիոն 600 հազար դրամից ավելի է, ինչը բավականին բարձր աշխատավարձ է համարվում դատավորների շրջանում։ Առհասարակ, ՀՀ-ում գործող 220-ից ավելի դատավորների հայտարարարագրերից պարզ է դառնում՝ դատավորի պաշտոնն իսկապես եկամտաբեր է, իսկ Արդարադատության նախարարությունն առաջարկում է հավելյալ 60 տոկոսով բարձրացնել դատավորների աշխատավարձերը։

«Առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից՝ Արդարադատության նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին»,- նշվում է ԱՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պնդում է, որ գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։ Factor TV-ն հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝փորձելով պարզել՝ դատավորների աշխատավարձի բարձրացումը որքանո՞վ է քաղաքացիների «սրտով»։

Փաշինյանը դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին դեռ 3 տարի առաջ էր խոսել՝ առաջարկելով այն հասցնել ամսական մինչև 3 միլիոն դրամի։ Դատաիրավական համակարգն ամբողջովին վեթինգի ենթարկելու խոստմամբ իշխանության եկած Փաշինյանը պատճառաբանում էր՝ անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձերը 5-6 անգամ բարձրացնելու։

Նախկին դատավորը ևս համամիտ է վարչապետի մոտեցման հետ։ Դատավորների աշխատավարձերի բարձրացումը ոչ թե 60 տոկոս, այլ 2-3 անգամ պետք է լինի, ինչը, ըստ նրա, կնպաստի արդարադատության որակի բարելավմանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասով։ ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը նշում է՝ աշխատավարձ բարձրացնելով չի լուծվի հատկապես առաջին ատյանի դատավորների գերծանրաբեռնվածության հարցը։

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, սակայն, շեշտում է՝ մինչև դատավորների աշխատավարձի բարձրացումը, դատաիրավական համակարգը մի շարք այլ առաջնահերթ խնդիրներ ունի, որոնք էլ ավելի հրատապ լուծում են պահանջում։

Արդյո՞ք դատավորների աշխատավարձի բարձրացումը կարող է կոռուպցիոն գործարքներին և գործընթացներին վերջ դնել։ Բարսեղյանը նկատում է՝ այս գործիքը կաշխատեր, եթե Հայաստանում անկախ դատական իշխանություն լիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան