Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ

Լուրեր

26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական զորքերը հարված են հասցրել Զապորոժիեին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։

Արձանագրվել են բազմաթիվ ավերածություններ։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ և առևտրային շինություն։ Հարվածներից մեկի վայրում հրդեհ է բռնկվել։

Հաղորդումներ են ստացվում նաև Չեռնիգովի մարզին ռուսական հարվածի մասին։ Պրիլուկիի և Նովգորոդ-Սևերսկիի շրջաններում երկու մարդ տուժել է, հրդեհներ են բռնկվել։ Եվս երկու մարդ տուժել է Խարկովի մարզում։

Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում էլ ռուսական զինվորականները հարվածել են էներգետիկ օբյեկտի։ Հարվածի հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են գրանցվել։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մեկ Х-31П հակառադիոլոկացիոն հրթիռ, երեք Х-59/69 կառավարվող ավիացիոն հրթիռ և 140 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է երեք հրթիռ և 112 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում խոցվել են Օլշանի բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստը և Խարկովի «Զալյուտինո» էլեկտրական ենթակայանը։ Խմելնիցկիի մարզում թիրախավորվել է Կամենեց-Պոդոլսկի քաղաքի ПС-330 էլեկտրական ենթակայանը, իսկ Օդեսայի մարզում՝ բեռնման և բեռնաթափման ենթակառուցվածքի օբյեկտներ ու Օդեսայի նավահանգիստ ուղևորվող բեռնանավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի