Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել «СХЛ» («Դարձիր հոկեյի լեգենդ») լիգայի աստղերի և լեգենդների թիմի դեմ։
«Դինամո» մազրահամալիրում կայացած հանդիպումն ավարտվել է 6:6 հաշվով: Հայ հոկեյիստները հաղթանակի են հասել բուլիտներով:
Հայաստանի հավաքականն առավելություն է ստացել առաջին րոպեներից և պահպանել է այն հանդիպման մեծ մասի ընթացքում, սակայն երրորդ խաղափուլում մրցակիցը երկու անգամ հավասարեցրել է հաշիվը։

