Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
Հասարակություն
26.10.2026 | 14:10Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում ոստիկանները հայտնաբերել են մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչներ։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել և պահել անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։
Տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել անձնական օգտագործման համար։
Նախաքննությունը շարունակվում է»։

