Բռնարարին էլեկտրոնային շղթա կհագցնեն. ընտանեկան բռնությունը կանխարգելելու նոր մեխանիզմը կներդրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նոր համակարգ կգործի։ Բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ, բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվի էլեկտրոնային շղթա։ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Սիրարփի Ասատրյանն իր՝ արդեն նախկին ամուսնու հետ ծանոթացել է 2010 թվականին, սոցիալական ցանցերից մեկի միջոցով։ Խաղաղ կյանքը, սակայն, երկար չի տևել․ կես տարի անց սկսվել են հոգեբանական, ապա՝ ֆիզիկական ծանր բռնությունները։

Բռնությունները շարունակվել են 7 տարի, անգամ այն ժամանակ, երբ հղի էր։ Կնոջ խոսքով՝ իր կյանքում օրեր են եղել, երբ ուղղակի նստել և ժամերով լաց է եղել։ Ասում է՝ մեկ անգամ համարձակություն է ձեռք բերել և հեռացել է տանից, սակայն ամուսինը խնդրել է վերադառնալ՝ խոստանալով այլևս բռնություն չգործադրել։ Խոստումը կարճ կյանք է ունեցել։ Տարիներ շարունակվող բռնություններից Սիրարփին կարողացել է վերջնականապես ազատվել միայն մանկահասակ տղայի վախը տեսնելուց հետո։

3 տարի անց՝ այսօր էլ Սիրարփին չի կարողանում նորմալ հարաբերություններ հաստատել արդեն հանգամանքների բերումով տևական ժամանակ հոր մոտ ապրող տղայի հետ։ Դրան ավելանում են նաև շարունակվող բռնությունները։

Կանանց իրավունքների և բռնության մասին պարբերաբար բարձրացնող «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը նկատում է՝ նախկինում բռնարարներին զսպող որևէ գործիք չկար, խնդիրը կարող է լուծվել նախագծի օգնությամբ։

Խորհրդարանում երեկ քննարկման ժամանակ նշվեց, որ էլեկտրոնային սարքավորումների ձեռբքերման համար պահանջվում են որոշակի ֆինանսական միջոցներ. շուրջ 200 շղթայի հավաքածու ձեռք բերելու համար կտրամադրվի կես միլիարդ դրամից ավելի գումար։ Ընդդիմությունը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսումնասիրություն կատարվել է՝ պարզելու, թե Հայաստանում քանի անձ է բռնության ենթարկվում։

Իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, գործընկերոջ խոսքը շարունակելով՝ ևս թվեր հրապարակեց, հայտարարելով՝ միայն նախորդ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 14 կին է սպանվել։ Փոփոխությունը, ըստ պատգամավորի, բռնության՝ հաճախ լռության մատնվող դեպքերը կբացահայտի։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, սակայն, ուղղում է պատգամավորին․ 2022 թվականին սպանվել է ոչ թե 14, այլ 16 կին։ Նույնիսկ այս թիվն ամբողջ պատկերը ցույց չի տալիս։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախագիծն անհրաժեշտություն է, քանի որ մինչ այդ որևէ վերահսկման մեխանիզմ չկար, որով կկարողանային օգնության հասնել բռնության ենթարկված անձին։

Երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները, սակայն, կասկածի տակ դրեցին նախագծի իրականացման համար 560 միլիոն դրամ տրամադրելու նպատակահարմարությունը։

Արման Ղարիբյանի համար այս հարցադրումը վրդովեցուցիչ է։ Նրա դիտարկմամբ՝ այս փոփոխությունն անհրաժեշտ է առավել, քան երբևէ, ավելին՝ նրա կարծիքով՝ բռնության կանխարգելմանն ուղղվող ֆինանսական միջոցները պետք է ավելի մեծ լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան