Զելենսկին խնդրել է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով «Ռամշտեյն» ավիաբազայում Կիևի դաշնակիցների հանդիպման ժամանակ, հայտարարել է՝ ակնկալում է, որ այդ ձևաչափով հաջորդ նիստը կմնա պատմության մեջ՝ Ուկրաինային F-16 կործանիչներ և մեծ հեռահարության հրթիռներ տրամադրելու որոշումների շնորհիվ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ դաշնակիցներն ի վիճակի են «երաշխավորել հրետանի և ինքնաթիռներ, որոնք կոչնչացնեն ահաբեկչությունը»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ կոչ է արել մասնակիցներին աջակցել Ուկրաինային ռազմական օգնությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի զինամթերքը սպառվում է և այն նշանակալի մարտական կորուստներ ունի։

Ավելի վաղ Նիդեռլանդները հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել F-16 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու հարցը, եթե Կիևը դիմի այդ հարցով։

Էմմա Չոբանյան