Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Տնտեսություն
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը։ Երկրի Պետական ստանդարտացման կոմիտեն (Գոսստանդարտ) ընդլայնել է ալկոհոլային արտադրանքի ցանկը, որի վաճառքն արգելվելու է խանութներում։
Գերատեսչությունը պնդումներ է ներկայացրել միանգամից երկու արտասահմանյան արտադրողի կոնյակի վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը երկար տարիների հնեցմամբ խմիչքների մասին է։ Նշվում է, թե երկու նմուշներն էլ անցել են լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքները հուսադրող չեն եղել։
Վտանգավոր արտադրանքի ռեեստրում ներառվել է վրացական «Շիոյի մառան» կոնյակը՝ ութ տարվա հնեցմամբ։
Երկրորդ խմիչքը հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակն է՝ յոթ տարվա հնեցմամբ, որի արտադրողը «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։
Այսպիսով, առաջին դեպքում ցուցանիշը նորմայից ցածր է եղել 2,5 անգամ, իսկ երկրորդում՝ գրեթե 2 անգամ։
Բելառուսի պետական ստանդարտացման կոմիտեն եզրակացրել է, որ խմիչքների անվանումները թույլ չեն տալիս հավաստիորեն որոշել, թե իրականում ինչ արտադրանք է գտնվում շշերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ալկոհոլային խմիչքներին հաղորդվել են կոնյակին բնորոշ արտաքին տեսք և որոշ հատկություններ, սակայն փորձաքննության արդյունքների համաձայն՝ դրանք չեն կարող համարվել այն արտադրանքը, որի անվան տակ վաճառվում են։
Հոկտեմբերի 31-ից Բելառուսում արգելվել են երկու խմիչքների ներմուծումն ու շրջանառությունը։
Բացի այդ, հայկական «ԱՐԱՄԵ» կոնյակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը դադարեցվել է։

