Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները

Լուրեր

30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված պետական կառավարման համակարգում երիտասարդների ներգրավմանը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության՝ կամավորության և փորձնակության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Փաշինյանը կարևորել է այդ նախաձեռնությունների տարածումը նաև այլ գերատեսչություններում և հանձնարարականներ տվել երիտասարդների ներգրավման համակարգային մեխանիզմների մշակման ու կարգավորման ուղղությամբ։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է մանրամասներ այն հաջողված ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են նախարարության կողմից և ուղղված են պետական կառավարման համակարգում իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը, կամավորության և փորձնակի ինստիտուտների զարգացմանը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Դարձիր կամավոր», «Բանավիճում են երիտասարդները», «Իրավունքի ամառային դպրոց» և այլ նախաձեռնություններին: Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք միտված են պետական համակարգում երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը և այլն: Ընդգծվել է նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն այլ գերատեսչություններում ևս իրականացնելու և համակարգային դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ծավալվել է քննարկում կամավորության և փորձնակի ինստիտուտի զարգացման հնարավորությունների, պետական կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվման արդյունավետ մեխանիզմների մշակման շուրջ: Այս համատեքստում, կարևորվել է կայուն և վերահսկելի համակարգի ներդրումը, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակից լինել համայնքի և պետության զարգացման գործին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ փորձնակի և կամավորության ինստիտուտները լավ հնարավորություն են երիտասարդների համար ներգրավվելու պետական կառավարմանը և անհրաժեշտ է համակարգային լուծումներ ու կարգավորումներ իրականացնել այս ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: