«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է հանրային խոսքում ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական և վիրավորական արտահայտությունների կիրառմանը։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և նմանատիպ բառերը որպես վիրավորանք կամ անձանց նսեմացնելու միջոց օգտագործելը։ Մանասյանը կոչ է արել պետական պաշտոնյաներին, քաղաքական ու հանրային գործիչներին և լրատվամիջոցներին բացառել նման ձևակերպումները՝ շեշտելով, որ քաղաքական տարաձայնությունները չեն կարող արդարացնել էթնիկ խմբերի թիրախավորումը։

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորև․

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի անթույլատրելիությունը։

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանրային խոսույթում նման դրսևորումների շարունակական առկայությունը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը։ Նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։

Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները։

Պաշտպանը վերահաստատում է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորող, խտրական կամ ատելություն սերմանող ձևակերպումների օգտագործումը։

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։ Հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական ու հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները և հանրային քննարկումների մյուս մասնակիցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես նման խոսքը բացառելու, այնպես էլ դրան հակազդելու գործում՝ որպես ուղենիշ ունենալով բազմազանության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունն ու հանրային համերաշխությունը։