«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովն այս մասին հայտարարել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։

Նա ասել է, թե «Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջ դրել հակամարտությանը», նաև նշել, թե «Բաքվի առաջարկած սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի»։

«Համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր»,- հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, թե վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում նախագահության գլխավոր առաջնահերթությունը եղել է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրա խոսքով՝ այս ուղղությունը շարունակում է առանձնահատուկ արդիականություն ունենալ միջազգային հակամարտությունների ընդլայնման, անվտանգության սպառնալիքների աճի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտման պայմաններում։

Բայրամովը ԹՊԿ-ի հիմնական առաջնահերթություններից մեկը համարել է տնտեսական համագործակցության ընդլայնումը։

«Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար»,- նշել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի