«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՖԻՖԱ հիմնադրամի հետ գործակցությամբ, իրականացնում է «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ամենամյա ծրագիրը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը.

Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա սկզբին։ Ձևավորվել է փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների 15 թիմ։ Նրանց տրամադրվել են մարզիչներ, որոնց գլխավորությամբ երեխաները մարզվել են։ Երեխաներն ապահովվել են նաև անհրաժեշտ մարզական գույքով։

Ծրագիրն ամփոփվել է «Համերաշխության գավաթով»։ Եզրափակիչ են անցել Աբովյանի, Վանաձորի, Սևանի և Երևանի թիմերը։ Եզրափակիչում մրցել են Երևանի և Սևանի թիմերը։ Համերաշխության գավաթը նվաճել է Սևանի թիմը։

«Ծրագրի հիմնական նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների սոցիալական ներառմանը, համայնքային կյանքին մասնակցությանը և ինտեգրմանը։ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծում է սպորտի կարևոր դերը երեխաների միջև բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի ձևավորման, ինչպես նաև հասարակության մեջ նրանց լիարժեք ներգրավման գործում»,- ասել է ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը։

«Այսպիսի մրցաշարերը մեծապես նպաստում են երեխաների անհատականության ձևավորմանը, թիմային ոգու և առաջնորդի հատկանիշների զարգացմանը։ Այս ամենն օգնում է, որպեսզի փախստական երեխաները և ոչ միայն իրենց տանը զգան, ընկերանան և էլ ավելի շատ սիրեն ֆուտբոլը։ Մեզ համար սպորտը համերաշխության խթանման կարևորագույն միջոց է։ Սպորտի շնորհիվ երեխաները ոչ միայն ֆիզիկապես կոփվում են, այլև ձեռք են բերում կյանքի համար կարևորագույն հմտություններ ու արժեքներ՝ կարգապահություն, դիմացկունություն, կամքի ուժ, ինչպես նաև հարգանք մրցակցի նկատմամբ»,- նշել է ՄԱԿ ՓԳՀ Արտաքին կապերի ղեկավար Կիրի Ատրին։