«Սպառնում են՝ սուտ ցուցմունք տալու համար կքաչալացնեն»․ կանանց դեմ բռնության դեպքեր, խորքային խնդիրներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որը «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» խորագրի ներքո փորձում է միավորել ուժերն ու գենդերային բռնության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել։ 

Հայաստանում պատկերն այս հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ։ Զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8%-ը  կյանքի ընթացքում առնվազն 1 անգամ  ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Բռնության ենթարկված կանանց 23.5 %-ը երբևէ հեռացել է տնից բռնության պատճառով, 76.5 %-ը շարունակում է ապրել բռնարարի հետ։ Այս տվյալները վեր են  հանվել Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության 2021 թ-ին իրականացված հետազոտության արդյուքնում։  

Կանանց նկատմամբ բռնության վերացմանը նպաստելու համար «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիացիան» ծրագիր սկսեց՝  «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» խորագրով։ Ոլորտի մասնագետներն այսօր քննարկում էին  խնդիրները։  

Ըստ «Իրավունքի ուժ» ՀԿ նախագահ Արման Ղարիբյանի, որը նաև դատարաններում ու բռնության ենթարկված կանանց շրջանում մշտադիտարկումներ է իրականացնում, այսօր ունենք իրավիճակներ, երբ շատերը դիմում են ոստիկանություն և պարզվում է, որ պետական մարմինները պատրաստ չեն կանանց սպասարկել և նրանց իրավունքները պաշտպանել։ Որպես առաջարկ նա նշում է ընտանեկան բռնության գործերը քննելու համար առանձին դատարանի ստեղծման կամ դատավորների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ կան փոքր թվացող քայլեր, որոնք էականորեն կարող են բարելավել իրավիճակը։ 

ՀԿ-ների կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ բռնության ենթարկված կյանանց 7.2 %-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին, իսկ 1.5 %-ը փորձել է ինքնասպան լինել։  Նույն հետազոտությունը նաև փաստում է, որ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 43.3 %-ը լռում է բռնության մասին։ Իրավիճակն ավելի վատ է սեռական բռնության ենթարկվածների դեպքում։ Եթե բռնության ենթարկված կանայք երբեմն ուժ են գտնում իրենց մեջ ու բարձարաձայնում խնդրի մասին, ապա սեռական բռնության պարագայում նրանք նախընտրում են լռել, նկատում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ  նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը, քանի որ թիրախավորվում են։ 

Պետական տարբեր մարմինների հետ համագործակցությունն բավարար չի համարում նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։  Լուրջ խնդիր է նաև հասարակության կարծրատիպերը՝ հատկապես մարզերում։ Այս ամենը հանգեցնում է ողբերգական ավարտի։ 2010թ-ից ի վեր բռնության զոհ է դարձել 90 կին, միայն այս տարի՝ 10-ը։  

Մանրամասն՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան