Ընդդիմությունն ու իշխանությունն ինչի՞ շուրջ պետք է բանակցեն. Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

«Մեր նպատակը պետք է լինի համախմբումը։ Այն, ինչ Տեր-Պետրոսյանն է ասում, և իր տեքստի մեջ գլխավոր հարցն այդ համախմբման խնդիրն էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարություններին։

«Բայց մյուս մասն անհասկանալի էր։ Օրինակ՝ եթե ընդդիմությունն ու իշխանությունը պետք է գնան երկխոսության, լավ, գնան, բայց ինչի՞ շուրջ։ Այդ հարցն ինքը, եթե չասեմ՝ արհեստական կամ իրեն բնորոշ ոճով շրջանցեց, այդ հարցին չանդրադարձավ։ Իսկ ինչ վերաբերում է, որ գնանք Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե ինչ տարբերակներ ունի, ապա Նիկոլ Փաշինյանի բոլոր տարբերակները տանելու են նույն տեղը՝ կապիտուլյացիա»։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի կարծիքին, ըստ որի՝ կապիտուլյացիան անխուսափելի է, Ռուստամյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանն այդ անխուսափելիությունից խոսում է 90-ականներից․ «Անխուսափելի է, մենք պետք է հանձնվենք, որ կարողանանք այստեղ ապրենք։ Հետո գնում եք Նիկոլ Փաշինյանի հետ ճշտենք, թե ո՞րն է ավելի ցավալին։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այդքան ցավի զգացում չունի՞, որ ինքը որոշի՝ որն է ավելի քիչ ցավալի։ Թող ինքն էլ ընտրի։ Ես գնում եմ որ ի՞նչ, օգնե՞մ իրեն, որ զգա, թե որն է ավելի ցավալի՞։ Դուրս է գալիս, որ ինքն եկել է այդ հանդիպմանը՝ համոզելու մնացած բոլորին, որ եկեք հանձնվենք, գնանք , տեսնենք Նիկոլին ցույց տանք՝ որն է ցավալին, որն՝ անցավալին, որ դա էլ է ամենացավալին, բայց եկեք կապիտուլացվենք։ Աբսուրդի մեջ ենք հայտնվել։ Այս աստիճանի նսեմացված վիճակ ես չեմ պատկերացնում։ Բայց ասեմ, որ իրենք սկսել են հավաքվել, լուրջ պատասխանատվության տակ են մտել, ի վերջո պարտավոր են ապացուցել, որ մեր ազգը կարող է համախմբվել»։

Ռուստամյանի խոսքով՝ սեղանին դրված է կապիտուլյացիայի փաստաթուղթ․ «Դա նշանակում է, որ դու կկորցնես այնքան, որ քո գոյություն ունենալը պարզապես նոմինալ գոյություն է, պետություն կլինի անունով, բայց բովանդակային առումով կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու կարողությունը։ Այսինքն՝ պետությունն այլևս իր դերը չի կատարի ազգը պահպանելու առումով»։ Նա ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած մյուս բոթն այն է, որ մենք պետք է մոռանանք Արցախը, Հայաստանն այլևս կապ չունի Արցախի հետ․ «Ինչ-որ տեղ ճիշտ է ասում։ Հայաստանն այսօր մնացել է ֆինանսավորողի կարգավիճակում։ Այն էլ նրա համար, որ ավելի լավ է այնտեղ մնան արցախահայերը, քան գան այստեղ խնդիրներ ստեղծեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։