Զրոների ռեկորդ. որո՞նք են ամենաանտեսված մասնագիտությունները Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանյան բուհերի 163 մասնագիտությունների գծով այս տարի դիմորդներ չկան: Հայտագրման առաջին փուլի արդյունքներով՝ անտեսված մասնագիտություններից 28-ը պետական, 135-ը` ոչ պետական բուհերում են: Դիմորդներ չեն եղել, օրինակ, բնագիտական, շինարարության ոլորտներին առնչվող մի շարք մասնագիտությունների գծով:

Գավառի պետական համալսարանում «Կենսաբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերը դիմորդների կողմից հետաքրքրության չեն արժանացել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անտեսված են մնացել «Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն», «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը հույս ունի, որ հայտագրման երկրորդ փուլում 0-ները կփոխարինվեն գոնե միանիշ թվերով: Նա շեշտում է՝ ուսումնական որևէ տարում նման մտահոգիչ պատկեր չէր գրանցվել:

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանի խոսքով՝ մի շարք մասնագիտությունների գծով հետաքրքրության իսպառ բացակայության պատճառը նախ ժողովրդագրական խնդիրներն են, ապա այն, որ այդ մասնագիտությունները պարզապես հնացել են:

Չնայած այն հանգամանքին, որ հայտագրման արդյունքում առարկաներից մաթեմատիկան պահանջվածությամբ այս տարի երկրորդ տեղում է, ԳԹԿ փոխտնօրենի համար անակնկալ է եղել Շիրակի և Վանաձորի պետական համալսարաններում հենց մաթեմատիկա առարկայի հանդեպ հետաքրքրության իսպառ բացակայությունը:

Գործարար Տիգրան Կարապետյանն արդեն մի քանի տարի է՝ արտադրական ոլորտում է: Ասում է՝ մշտապես ունեն տեխնիկական մասնագետների լուրջ պակաս. մեխանիկ-օպերատոր, ինժեներ, գլխավոր ինժեներ այսօր բավական դժվար է գտնել:

Ուսումնական այս տարում դիմորդները զրոյական հետաքրքրություն են ցուցաբերել նաև ագրարային ոլորտին առնչվող մի շարք մասնագիտությունների նկատմամբ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, օրինակ, «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա» մասնագիտությունները ոչ մի դիմորդ չի ընտրել: Որևէ ուշադրության չեն արժանացել նաև արվեստի ոլորտին առնչվող մի շարք մասնագիտություններ: Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, օրինակ, «Թատերագիտություն», «Կինոգիտություն» մասնագիտությունների գծով դիմորդներ չկան:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տուբա, շվի, սրինգ, բլուլ, սանթուր, տավիղ, ֆագոտ երաժշտական գործիքներին առնչվող կրթական ծրագրերը ևս անտեսվել են:

Ուսումնական այս տարում Հայաստանում բուհերի դիմորդների թիվը 13 հազար 573 է: Չնայած մի շարք մասնագիտությունների գծով թափուր տեղերին՝ նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 447-ով: Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Բուժական գործ», Երևանի պետական համալսարանում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Կառավարում», Երևանի պետական համալսարանում՝ «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Ֆինանսներ» մասնագիտություններն այս տարի ամենապահանջվածն են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան