Ռուսաստանում բռնաճնշումների վախը պայմանավորված է վերջին 20 տարում այդ երկրում տիրող իրավիճակով․ ապոլիտիկ զրույց Հրանուշ Խառատյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ազգագրագետ, պատմաբան Հրանուշ Խառատյանը: Նրա կարծիքով՝ ռուսաստանյան հասարակության մեծ մասն իր աջակցությունն է հայտնում երկրի իշխանությանը մի քանի պատճառով, որոնց թվում է բռնաճնշումներից վախը: Բայց պատճառներից կարևորը համոզմունքն է, որ ռուսական կայսրության մեջ մտնող բոլոր տարածքները, ի վերջո, իրենց երկրի մասն են: Պատմաբանը վստահ է, որ նման զգացմունքներն այս կամ չափով հատուկ են նախկին կայսրությունների բոլոր ղեկավարներին և հասարակություններին:

Ինչպես հայտնի է՝ ստալինյան բռնաճնշումների թիրախներ էին որոշակի սոցիալական խմբեր, ինչպես նաև ազգեր, այդ թվում՝ հայերը: Արդյո՞ք այդ ազգերի թվում էին նաև ուկրաինացիները: Պատասխանելով այդ հարցին՝ Հրանուշ Խառատյանը նշում է, որ, իր տեղեկություններով, ուկրաինացիները որպես ազգ՝ բռնաճնշումների չեն ենթարկվել: Սակայն 1930-ական թվականներին, նրա կարծիքով, կար որոշակի հատուկ բացասական վերաբերմունք, ինչը հանգեցրել է մի երևույթի, որն ուկրաինացիների և մի շարք միջազգային կազմակերպությունների բնորոշմամբ՝ կոչվում է «Գոլոդոմոր»:

Հաղորդման հյուրի համոզմամբ՝ մարդիկ «ուժեղ ձեռքի» (կոշտ, ավտորիտար ղեկավարի) կարիք են զգում այն դեպքում, երբ չեն բավարարվում իրենց կենսական կարիքները, երբ պետական մարմիններն անարդյունավետ են աշխատում, իսկ բյուրոկրատիան կոռումպացված է: Ըստ ազգագրագետի՝ ժողովրդավարությունն առաջին հերթին պետական արդյունավետ համակարգն է, որտեղ պետության ցանկացած քաղաքացի կարող է օրինական ճանապարհով գտնել իրեն հուզող խնդիրների պատասխանը:

Մանրամասները՝ տեսանյութում: