Ուկրաինայի դեմ պատերազմի արդյունքը չափազա՛նց կարևոր է․ ՀՀ-ն Ադրբեջանի հետ վճռական քայլ չպիտի՛ անի․ Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ․

-Տիկի՛ն Խառատյան, աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժեր են կատարվում, որոնց դրսևորումներից մեկը Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմն է։ Այդ ցնցումներն անմիջական ազդեցություն են ունենում մեզ վրա։ Ինչո՞ւ ՌԴ-ն հարձակվեց, ինչո՞ւ Թուրքիան պատժամիջոցներ չկիրառեց Մոսկվայի դեմ։ Ինչո՞ւ ուկրաինական պայթյունից մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ Արցախի դեմ ագրեսիվ պատերազմը։ Այս հարցերը պարզ պատասխաններ չունեն, և արմատները պետք է նաև փնտրել պատմության խորքերում։ 101 տարի առաջ այս օրը Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին Մոսկվայի «եղբայրության և բարեկամության պայմանագիրը», որով ռուս բոլշևիկները՝ Չիչերինի ղեկավարմամբ, համաձայնվեցին Հայաստանի տարածքները Թուրքիային և Ադրբեջանին հանձնելուն՝ Կարսի մարզ, Սուրմալու, Նախիջանն էլ՝ Ադբեջանին։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ էր Մոսկվայի պայմանագիրն իրենից ներկայացնում և կորուստներ ունեցավ Հայաստանը, և ի՞նչ է տեղի ունենում այսօր։

-Այսօրը 100 տարի առաջվա հետ շատ համահունչ է, որովհետև հենց այսօր Չավուշօղլուն և Լավրովը հանդիպում են Մոսկվայում և վերահաստատում են ռուս-թուրքական եղբայրությունը, որը բազմաթիվ ճաքեր է տվել այս ընթացքում, նորից հարություն է առել, հետ է գնացել, բայց սկզբունքորեն՝ երկուսն էլ աշխարհակալ երկրներ են, երկուսն էլ կայսրություններ են, որքան էլ Օսմանյան կայսրությունը փլուզված լինի։ Թուրքիան այդ կայսրության տարածքի մի զգալի մասն է ժառանգել։ Մուստաֆա Քեմալի սկսած պատերազմը, որը Թուրքիայում հիշվում է որպես հակաիմպերիալիստական, Թուրքիան իբր թե օկուպանտներից ազատելու, Վերսալի պայմանագրից ազատելու պատերազմ էր, բայց իրականում ոչ մի օկուպանտ, ոչ մի իմպերիալիստ չկար Թուրքիայի տարածքում։ Թե ումից էին ազատում, դա լուրջ խնդիր է։ Դա եղել է պատերազմ այդ երկրի ազգային փոքրամասնությունների դեմ՝ հայերի և հույների դեմ։ Եվ տևեց երկար։ Ուղղակի կոտորում էին այդ երկրի քաղաքացիներին քրդերի հետ միասին։ Դա անվանվում է հակաիմպերիալիստական պատերազմ։ Սրա մասին նույնիսկ ակադեմիական թուրք հեղինակներ գրում են, ինչը ճիշտ է՝ ոչ շատ պոպուլյար է։

-Մոսկվայի պայմանագիրը ռուս-թուրքական տանդեմը դիտարկում էր որպես հակաիմպերիալիստակա՞ն ակտ։ Այդպե՞ս էր արդյոք և 101 տարի առաջ էլի՞ հույս էինք դնում, որ ռուսները մեզ կփրկեն թուրքերից։

-Կխոսենք հիմա, չարկչրկված է հարցը։ Հարցնում եք՝ Մոսկվայի պայմանագիրը հակաիմպերիալիստակա՞ն ծիրում էր․ Թուրքիան և Ռուսաստանը իմպերիալիստական երկիր էին հայտարարել Հայաստանը, որը կրում էր ամբողջ ցեղասպանության հետևանքները, մեծաքանակ ներգաղթյալներ կային, այդ երկիրը համարվում էր իմպերիալիստական և փաստորեն պատերազմում էին իմպերիալիստական Հայաստանի դեմ երկուսով։ Ինչո՞ւ եմ ասում երկուսով, որովհետև իսկապես դա միայն ՌԴ-ի նյութական, ֆինանսական և բարոյական աջակցությունը չէր Թուրքիային։ Ռուսական 11-րդ Կարմիր բանակը 1920 թվականի ամառվանից Զանգեզուրի տարածքում ճանապարհ էր հարթում դեպի Նախիջևան, որպեսզի կարողանային ռուսական զենքը և ոսկին այդ ճանապարհով կարողանային տեղափոխել Թուրքիա։ Նրանք ծրագիր ունեին, որ Նախիջևանում նրանց պետք է դիմավորեր թուրքական զորքը՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ։

-Այսինքն՝ Հայաստանի Առաջին հանրապետության ոչնչացումը կոնկրետ ծրագի՞ր է թուրքերի և ռուսների միջև։

-Դա հստակ էր։ Առավել ևս՝ հուլիսին տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցություններում պայմանավորված էր, և սեպտեմբերին Ադրբեջանը նույնպես, ինչպես՝ Հայաստանը, խորհրդայնացել էր հեղաշրջումով և հասկանալի չէր դրանից հետո եկած իշխանությունների լեգիտիմությունը։ Մի ահռելի տարածքում տեղի էին ունենում անօպրինական, հանցավոր գործողություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան