ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտասահման մեկնելիս ռուսաստանցիները պետք է հաշվի առնեն երրորդ երկրներում ձերբակալության և ԱՄՆ արտահանձնման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։

«Շատ պետություններ, ոչ միայն Եվրամիության, այլև ավելի լայն շրջանակներում, ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման և հանձնման վերաբերյալ։ Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց կարող են բախվել մարդիկ արտասահման մեկնելիս»,- ասել է Լուկյանցևը։

Նա նշել է, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ուր կարող են կամ չեն կարող ճանապարհորդել ռուսաստանցիները։ Նախարարությունը կարող է խորհուրդ տալ որոշակի երկրներ չայցելել միայն այն դեպքում, եթե կարծում են, որ քաղաքացիները կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի դիմումով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ այս ցանկը չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ կնքել են արտահանձնման պայմանագրեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի