Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Սպիտակ տունը Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը որակել է որպես «լավ»։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ ամերիկյան բիզնեսի համար Չինաստան մուտքի ընդլայնումը և տեղական արդյունաբերություններում չինական ներդրումների ավելացումը։ Հանդիպման մի մասին միացել են Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ։

Նախագահները նաև ընդգծել են Միացյալ Նահանգներ ֆենտանիլի հոսքը դադարեցնելու, ինչպես նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի չինական գնումները մեծացնելու անհրաժեշտությունը:

Կողմերը համաձայնել  են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգիայի ազատ հոսքը ապահովելու համար, պնդում է ամերիկյան կողմը:

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Սի Ցզինպինն նաև հստակեցրել է, որ Չինաստանի դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած ջանքի, նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Երկու երկրներն էլ համաձայնել են, որ «Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։

Հաղորդագրության մեջ Թայվանի մասին որևէ հիշատակում չկա։

Նշենք, որ գագաթնաժողովի մեկնարկին  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զգուշացրել էր Դոնալդ Թրամփին, որ Թայվանի հարցը կարող է երկու երկրներին «հակամարտության» մղել, եթե այն սխալ լուծվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի