Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին

Լուրեր

14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որ Թայվանի հարցը կարող է երկու երկրներին «հակամարտության» մղել, եթե այն սխալ լուծվի։ Այս հայտարարությունը նշանավորել է գերտերությունների գագաթնաժողովի կտրուկ մեկնարկը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք բարդ հարցեր, գրում է France 24-ը։

Թրամփը Սիին անվանել է «մեծ առաջնորդ» և «ընկեր», նաև կանխատեսել, որ իրենց երկրները միասին կունենան «աներևակալի ապագա»։ Սի Ցզինպինը, սակայն, ավելի պակաս ոգևորված տոնով է խոսել՝ հայտարարելով, որ երկու կողմերը «պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ» և անմիջապես շեշտադրել Թայվանի հարցը, որը Պեկինը համարում է իր տարածքը։

«Թայվանի խնդիրը Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ամենակարևոր հարցն է։ Եթե սխալ  մոտեցում լինի, երկու երկրները կարող են բախվել կամ նույնիսկ հակամարտության մեջ մտնել, ինչը չին-ամերիկյան ամբողջ հարաբերությունները կդնի ծայրահեղ վտանգավոր դրության մեջ»,- նշել է Սին։

France 24-ը նշում է, որ Թայվանը վաղուց գոյություն ունեցող և զգայուն հարց է։ Միացյալ Նահանգները ճանաչում է միայն Պեկինը, սակայն ներքին օրենսդրության համաձայն՝ այն զենք մատակարարում Թայվանին ինքնապաշտպանության համար։

Չինաստանը խոստացել է Թայվանը վերցնել իր վերահսկողության տակ և չի բացառել ուժի կիրառումը՝ վերջին տարիներին կղզու շուրջ ռազմական ճնշումը մեծացնելով։

Երկուշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սի Ցզինպինի հետ կքննարկի Թայվանին ամերիկյան զենքի վաճառքը, ինչը շեղում է ԱՄՆ-ի պատմական դիրքորոշումից, որը Պեկինի հետ չի խորհրդակցել կղզուն իր աջակցության վերաբերյալ։

Վիճելի հարցերի ցանկում նոր լրացում է Իրանի պատերազմը, որը սպառնում է թուլացնել Թրամփի դիրքերը բանակցություններում, քանի որ նա արդեն ստիպված է եղել հետաձգել մարտից նախատեսված իր այցը։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Սի Ցզինպինի հետ «երկար զրույց» է ակնկալում Իրանի վերաբերյալ, որը Չինաստանին է վաճառում ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող իր նավթի մեծ մասը, սակայն պնդել է, թե չի կարծում՝ «մեզ Պեկինից որևէ օգնություն է պետք Իրանի հետ կապված»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը հայտնի է որպես Պեկինի կատաղի հակառակորդ, մի փոքր այլ տոնով է արտահայտվել։

«Մենք հույս ունենք համոզել նրանց ավելի ակտիվ դեր խաղալ՝ Իրանին ստիպելու հրաժարվել այն ամենից, ինչ նրանք անում են հիմա և փորձում են անել Պարսից ծոցում»,- ասել է Ռուբիոն Fox News հեռուստաալիքին։

Գագաթնաժողովում Թրամփի գերակա խնդիրներն են գյուղատնտեսության, ավիացիայի և այլ ոլորտներում գործարքները։

Սի Ցզինպինը Թրամփին ուղեկցող ամերիկացի գործարարների պատվիրակությանը, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին և Tesla-ի գործադիր տնօրեն Էլոն Մասկին, ասել է, որ Չինաստանը «կբացվի» աշխարհի համար։

«Չինաստանի դռները դեպի արտաքին աշխարհ ավելի ու ավելի կբացվեն։ Ամերիկյան ընկերությունները Չինաստանում ավելի պայծառ հեռանկարներ կունենան», – ասել է Սի Ցզինպինը։

Հանդիպումից հետո Մասկը լրագրողներին ասել է, որ այն «հրաշալի» էր, մինչդեռ Հուանգը նշել է, որ երկու նախագահներն էլ «անհավանական էին»։

Թրամփը և Սին պատրաստվում են քննարկել մեկ տարվա մաքսատուրքերի  զինադադարի երկարաձգումը, որին երկու առաջնորդները հասել էին հոկտեմբերին Հարավային Կորեայում իրենց վերջին հանդիպման ժամանակ, չնայած համաձայնության հասնելը դեռևս անորոշ է։ Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը և արհեստական ​​բանականության մրցակցությունը նույնպես թեմաների շարքում են, որոնք, ինչպես սպասվում է, կքննարկվեն երկու պետությունների ղեկավարների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի