ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱՄՆ-ն անսպասելիորեն հետաձգել է 1-ին հեծելազորային դիվիզիայի 2-րդ զրահատանկային բրիգադի՝ Լեհաստանում տեղակայումը, որը պետք է ժամաներ զորքերի պլանավորված ռոտացիայի շրջանակում: Այս մասին հաղորդել են The Wall Street Journal-ը և Defense News-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Պենտագոնն այս որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի քանակը կրճատելու ծրագրին համապատասխան, սակայն դա «զարմացրել է որոշ զինվորական պաշտոնյաների»։ Մայիսի 13-ին ԱՄՆ Պատերազմի նախարարության պաշտոնյան հաստատել է այս տեղեկությունը, բայց լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել՝ խորհուրդ տալով մեկնաբանությունների համար ուղղակիորեն կապվել Պենտագոնի հետ, հաղորդում է Defense News-ը։ Սակայն հրապարակման պահին գերատեսչությունը դեռ չէր պատասխանել հարցումներին։

Մայիսի 12-ին Կոնգրեսում ԱՄՆ բանակի բյուջեի լսումների ժամանակ ո՛չ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը, ո՛չ էլ բանակի շտաբի պետի տեղակալ, գեներալ Քրիստոֆեր ԼաՆևը չեն հիշատակել Լեհաստանում զորքերի տեղակայման չեղարկման մասին: Սակայն, ըստ Defense News-ի, տեղեկությունը սկսել է տարածվել ոչ պաշտոնական ուղիներով, այդ թվում՝ ամերիկացի զինվորների անձնական հաղորդագրությունների միջոցով՝ ուղղված իրենց ընտանիքներին:

Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը հիշեցնում է ԱՄՆ-ի վերջերս ընդունած որոշումը՝ չեղարկել Գերմանիայում 5000 զինվորների տեղակայումը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի քննադատությունից հետո:

Մայիսի 14-ին լեհական իշխանությունները հերքել էին ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Պենտագոնն անսպասելիորեն հետաձգել է 4000 զինվորականների տեղակայումը երկրում։

«Այս հարցը չի վերաբերում Լեհաստանին. այն կապված է Եվրոպայում որոշ ամերիկյան ուժերի ներկայության հետ կապված նախկինում հայտարարված փոփոխության հետ։ Լեհաստանի զինված ուժերի արագ զարգացող կարողությունները և ԱՄՆ ուժերի ներկայությունը Լեհաստանում ամրապնդում են ՆԱՏՕ-ի արևելյան թևը»,- ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է լեհական PAP լրատվական գործակալությունը։

Իր հերթին, Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը պարզաբանել է, որ «այս հաղորդագրությունը վերաբերում է Գերմանիային»։

«Դա չի վերաբերում Լեհաստանին։ Լեհաստանը մշտապես ձգտում է մեծացնել ամերիկյան զորքերի ներկայությունը»,- ասել է նա։

Անցյալ տարի Պենտագոնը դուրս էր բերել մեկ ամերիկյան զորքերի բրիգադ, որը հետո ռոտացիոն կարգով տեղակայվել էր  Ռումինիայում: Այս քայլը քննադատության է արժանացել Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների կողմից։ Մեկնաբանելով Պենտագոնի որոշումը՝ ՆԱՏՕ-ից DW-ին բացատրել էին, որ Դաշինքի ղեկավարությունը տեղյակ էր Ռումինիայում իր զորակազմը կրճատելու՝ ԱՄՆ ծրագրերի մասին:

«ԱՄՆ ուժերի տեղակայման ճշգրտումներն անսովոր չեն: Նույնիսկ այս ճշգրտմամբ՝ ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում մնում է ավելի մեծ, քան եղել է երկար տարիներ, մայրցամաքում զգալիորեն ավելի շատ ամերիկյան զորքեր կան, քան մինչև 2022 թվականը»,- հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

2026 թվականի սկզբին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Պենտագոնի տարեկան բյուջեի մասին օրենքի դրույթները, որոնք արգելում են Եվրոպայում ԱՄՆ ուժերի թվաքանակը 76,000-ից կրճատել ավելի քան 45 օր, մինչև Պենտագոնի ղեկավարը և Եվրոպական հրամանատարության (EUCOM) ղեկավարը Կոնգրեսին չներկայացնեն առանձին զեկույցներ՝ հիմնավորելով նման որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի