Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարի հաղթող են դարձել 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը։ Արծաթե մեդալի է արժանացել 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 77 կգ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը: