ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի (ԲՐԻԿՍ) երկրների արտաքին գործերի նախարարները Նյու Դելիում երկօրյա հանդիպում են սկսել, քանի որ ընդլայնվող դաշինքը բախվում է Իրանի դեմ պատերազմի, էներգակիրների գների աճի և համաշխարհային տնտեսական անորոշության աճի հետ կապված տարաձայնությունների, գրում է The Hindu-ն։

Հավաքը համընկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպման հետ Պեկինում։ Դրան մասնակցում է նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ Չինաստանը ներկայացնում է դեսպան Հյու Ֆեյհոնգը, մինչ ԱԳ նախարար Վան Յին մնում է Չինաստանում Թրամփի այցի ընթացքում։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։ Ըստ նրա՝ ԲՐԻԿՍ-ը կարող է օգնել զարգացող երկրներին ավելի արդյունավետ արձագանքել իրենց առջև ծառացած առողջապահական և ֆինանսական մարտահրավերներին, ինչպես նաև էներգակիրների, սննդի և պարարտանյութերի բարձր գներին։

«Մենք հանդիպում ենք միջազգային հարաբերություններում զգալի տատանումների ժամանակաշրջանում»,- ասել է  նա՝ հավելելով, որ զարգացող երկրներն ավելի ու ավելի են սպասում ԲՐԻԿՍ-ի «կառուցողական և կայունացնող դերին»։

Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից հիմնադրված ԲՐԻԿՍ-ը ձևավորվել է որպես զարգացող խոշոր տնտեսությունների խմբավորում, որը համարվում է Արևմուտքի կողմից ղեկավարվող հաստատությունների, ինչպիսին է G7-ի, հակակշիռ։Սակայն S երկրները շարունակում են բաժանվել հիմնական հարցերի շուրջ: Հարավային Աֆրիկան ​​միացել է 2010 թվականին, և դաշինքն ավելի է ընդլայնվել 2024 թվականին՝ միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ինդոնեզիան դարձել է լիիրավ անդամ 2025 թվականին։

Հնդկաստանը և Չինաստանը շարունակում են մրցակցել տարածաշրջանային ազդեցության համար, մինչդեռ անդամ երկրները հաճախ տարբերություններ ունեն Արևմուտքի հետ իրենց կապերի հարցում: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում էլ ավելի է բացահայտել այդ տարաձայնությունները։

Միության ընդլայնումը նույնպես ավելացրել է լարվածությունը: Տարածաշրջանային մրցակցող շահերը մեծացրել են միասնական դիրքորոշում ներկայացնելու դժվարությունը: Տարաձայնություններն ավելի են սրվել Արևմտյան Ասիայում աճող հակամարտության ընթացքում: Իրանը և ԱՄԷ-ն  անդամներ են, չնայած տարածաշրջանում մրցակցող շահեր են հետապնդում։

Իրանի փոխարտգործնախարարը չորեքշաբթի հայտարարել է, որ կառույցի ներսում Իրանի հակամարտության շուրջ տարաձայնությունները խանգարել են դաշինքին հասնել միասնական դիրքորոշման։

«Մենք ցանկանում ենք, որ Հնդկաստանի  նախագահությունը հաջող լինի։ Աշխարհին ԲՐԻԿՍ-ի բաժանված լինելու մասին ազդանշան ուղարկելը լավ մոտեցում չէ։ Մեկ երկիր պնդում է Իրանին դատապարտելու հարցում»,- ասել է Քազեմ Ղարիբաբադին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի