Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում սպասվող ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն, իսկ արտաքին քաղաքականության հիմքում դրված է բալանսավորված և բալանսավորման մոտեցումը։

Լրագրողի հարցին՝ կապված ընտրությունների նկատմամբ արտաքին կենտրոնների հետաքրքրվածության և հնարավոր միջամտությունների մասին խոսակցությունների հետ, Փաշինյանը պատասխանեց, որ տարբեր քաղաքական ուժեր և մեկնաբաններ փորձում են ընտրություններին աշխարհաքաղաքական նշանակություն հաղորդել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

«Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ ընդհանրապես չունեն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ձգտում է, որպեսզի երկիրը տարբեր ուղղություններով համագործակցության այլընտրանքներ ունենա։

Վարչապետը նաև պատմեց, որ Ռուսաստան այցերից մեկի ժամանակ ռուս գործընկերներից մեկը պնդել է, թե Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ վնասում է Ռուսաստանի շահերին։ Փաշինյանի խոսքով՝ ինքը խնդրել է ներկայացնել թեկուզ մեկ կոնկրետ օրինակ, սակայն պատասխան չի ստացել։

«Ես ասացի՝ ներկայացրեք մեկ օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վնաս։ Պատասխանը լռություն էր»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների թեմային՝ նշելով, որ Հայաստանը սկզբից հայտարարել է՝ չի միանալու սանկցիաներին, բայց նաև չի անելու քայլեր, որոնք կարող են երկիրը դարձնել պատժամիջոցների թիրախ։

«Եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել և դիմանալ, Հայաստանը չի կարող»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան