ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում Հնդկաստանի հետ պաշտպանական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ՝ ուսումնասիրելով Pinaka հրթիռային համակարգի և 155 մմ հրետանային զինամթերքի տեղական արտադրական գծերի ստեղծման հնարավորությունը։ Սա վկայում է ուղղակի գնումներից դեպի երկարաժամկետ արդյունաբերական համագործակցության անցնելու մասին, գրում է Indian Defence Research Wing-ը։

IDRW-ին աղբյուրները հայտնել են, որ քննարկումներ են ընթանում հնդկական պաշտպանական ընկերությունների կողմից Հայաստանում արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել հուսալի ռազմական մատակարարման շղթա և նվազեցնել ճգնաժամերի ժամանակ արտաքին մատակարարումներից կախվածությունը:

Նշվում է, որ այս զարգացումը հաջորդում է Հայաստանի կարևորագույն որոշմանը՝ դառնալ Հնդկաստանի Pinaka հրթիռային համակարգի առաջին միջազգային հաճախորդը։ 2022 թվականին Երևանը կնքել է մոտավորապես 2000 կրորի (մոտ 265 միլիոն դոլար) արժողությամբ գործարք Pinaka չորս մարտկոցների համար, որոնք ներառում էին ստանդարտ Pinaka Mk-I, Mk-I բարելավված հրթիռների և ավելի առաջադեմ տարբերակների համադրություն։ 2024 թվականի վերջին հրթիռային համակարգերի մատակարարումներն ավարտվելուց հետո՝ 2026 թվականի սկզբին ներդրվել են կառավարվող Pinaka հրթիռները, ինչը նշանակալի առաջընթաց է Հայաստանի հրետանային կարողությունների մեջ։

Ընդծվում է, որ մինչև 75 կիլոմետր հեռահարությամբ ուղղորդվող տարբերակը ներառում է նավիգացիոն և կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս զգալիորեն բարելավել ճշգրտությունը բարձր արժեք ունեցող թիրախների դեմ: Այս փոփոխությունը Հայաստանի հրետանային հնարավորությունները մոտեցնում է ժամանակակից ճշգրիտ համակարգերին, ինչպիսին է HIMARS հարթակը, որը վերջին հակամարտություններում ցույց է տվել ուղղորդվող հրթիռների գործառնական արժեքը:

Ըստ IDRW-ի՝ Հայաստանի հետաքրքրությունն արտադրությունը տեղայնացնելու նկատմամբ արտացոլում է ավելի լայն ռազմավարական հրամայական, որը ձևավորվել է անվտանգության միջավայրով։ Տեղական արտադրական գծեր ստեղծելով ինչպես հրթիռների, այնպես էլ 155 մմ հրետանային արկերի համար՝ Երևանը նպատակ ունի ապահովել կայուն գործառնական պատրաստվածություն երկարատև մարտական ​​գործողությունների ընթացքում, որտեղ մատակարարման շղթայի խափանումները կարող են կրիտիկական ազդեցություն ունենալ մարտական ​​արդյունավետության վրա։ Տեղական արտադրությունը նաև հնարավորություն կտա ապահովել ավելի արագ համալրման տեմպեր և զինամթերքի հնարավոր անհատականացում՝ հիմնվելով կոնկրետ գործառնական պահանջների վրա։

Հնդկաստանի համար դա ներկայացնում է կարևորագույն նվաճում իր պաշտպանական արտահանման ռազմավարության մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի