Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Ապարանում իրենց հավաքի ընթացքում աշակերտների և ուսուցիչների մասնակցության շուրջ բարձրացած աղմուկին՝ հայտարարելով, որ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ այն դպրոցների տնօրենները, որոնց աշակերտների մասնակցությունը արձանագրվել է, արդեն ազատման դիմումներ են գրել։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ եթե քննությամբ պարզվի, որ տեղի է ունեցել ապօրինի հրահանգ կամ վարչական ռեսուրսի կիրառում, պատասխանատուները միանշանակ կազատվեն աշխատանքից։

«Այնտեղ, որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ իշխանությունները ոչ միայն չեն հրահանգել նման մասնակցություն ապահովել, այլև հակառակը՝ խստորեն հանձնարարել են բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։

«Ուսուցիչը իրավունք ունի՞ քաղաքական ակցիայի մասնակցել․ միանշանակ իրավունք ունի։ Բայց հարցն այն է՝ դա վարչական ռեսուրսի կիրառմա՞մբ է, թե՞ օրինականության շրջանակներում է»,- նշեց նա։

Վարչապետը նաև ասաց, որ չորս դպրոցի տնօրենների վերաբերյալ արդեն տեղեկություններ են ստացվել, սակայն նրանց դիմումները չեն մակագրվելու մինչև ծառայողական քննության ավարտը։

«Եթե չենք արձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե արձանագրենք, դա կունենա հետևանք»,- նշեց Փաշինյանը։

Նշենք, որ երեկ News․am-ն էր տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները մասնակցում ՔՊ-ի քարոզարշավին։ Ուսուցիչներն ասել էին, որ քարոզարշավին մասնակցելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար դասաժամերը կրճատել են և աշակերտներին տուն ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։