Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Իրանի դեմ գործողության ժամանակ։  Այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Նշվում է, որ ԱՄԷ-ում Նեթանյահուն հանդիպել է երկրի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ։ Այս այցը, ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, հանգեցրել է «պատմական առաջընթացի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններում»։ Հայտարարության մեջ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։

The Times of Israel-ի աղբյուրի համաձայն՝ Նեթանյահուն և Մոհամմեդ բին Զայեդը հանդիպել են մարտի 26-ին Օմանի սահմանի մոտ գտնվող Ալ Այն քաղաքում, բանակցությունները տևել են մի քանի ժամ։ Սա Իսրայելի վարչապետի առաջին հաստատված այցն է ԱՄԷ՝ 2020 թվականին Աբրահամի համաձայնագրերի շրջանակում Աբու Դաբիի հետ հարաբերությունների կարգավորումից ի վեր։

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), սակայն հերքել է Իսրայելի վարչապետի՝ վերջերս երկիր այցելելու մասին տեղեկությունները։ ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները «հրապարակային են» և «հիմնված չեն ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների վրա»:

«Չհայտարարված այցելությունների կամ չբացահայտված պայմանավորվածությունների վերաբերյալ ցանկացած պնդում լիովին անհիմն է, եթե պաշտոնապես չի հայտարարվել ԱՄԷ համապատասխան մարմինների կողմից»,- ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, խստորեն դատապարտել է ԱՄԷ Նեթանյահուի գաղտնի այցելության մասին լուրը՝ Իսրայելի հետ ցանկացած գաղտնի համագործակցություն անվանելով «աններելի»։

Արաղչին հայտարարել է, որ Նեթանյահուն հրապարակավ բացահայտել է այն տեղեկությունները, որոնք Իրանի անվտանգության ծառայությունները վաղուց էին տրամադրել։ X-ում գրառման մեջ նա «իրանցի ժողովրդի նկատմամբ թշնամանքը» որակել է որպես «հիմար խաղ» և զգուշացրել, որ նրանք, ովքեր «համաձայնության են գալիս Իսրայելի հետ՝ պառակտում սերմանելու համար, պատասխանատվության կենթարկվեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի