Հայաստանի ջարդված ողնաշարը. ինչպես խժռեցին «Հյուսիս-հարավ» մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կոմունիկացիոն մեգանախագիծ, որը հիմնովին կփոխեր Հայաստանի տրանսպորտային դեմքը, որը, սակայն, դարձավ մեգաչարաշահումների կծիկ։ Մեր պետությունը կդառնար Եվրոպան ու Ասիան կապող ճանապարհային որակյալ և գերարագ կամուրջ, եթե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կոռուպցիան չհոշոտեր տրանսպորտային «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը։ Նախորդ տասնամյակում ֆինանսական խոշոր չարաշահումներով, կատարված անորակ աշխատանքով, անպատասխանատու պետական կառավարմամբ ձախողվեց և անդունդի եզրին հասցվեց «Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է կոռուպցիան տապալում զարգացման ստրատեգիական ծրագիրը։ Չարաշահումների կծիկը գլորվում է մինչև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։ Հարուցված է տասնյակից ավելի քրեական գործ, հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք։ Պետությանը հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման այս տխուր ընթացքը հանգեցրել էր ծրագրի տապալման՝ պետությունը նետելով անկարողության փոսի մեջ։ Բայց ահա՝ թունելի վերջում լույս է նշմարվում։ Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանին տրամադրել 2․6 միլիարդ եվրոյի աջակցություն՝ գրեթե մեկ տարվա պետական բյուջեի չափով։ Գումարի զգալի մաս՝ նվազագույնը 600 միլիոն եվրո, Եվրամիությունը տրամադրում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը։ Արդեն հայտնի է, որ եվրոպական աջակցություն ստանալու է Սյունիքի մարզը, ո՛չ միայն որպես առանձին վարչական միավոր՝ սոցիալական ծրագրերի տեսքով, այլ նաև որպես «Հյուսիս-հարավի» առանցքային տարածք։ Եվրոպական աջակցությամբ նախատեսվում է կառուցել Տրանշ 4-ն ընդգրկող Արտաշատ-Ագարակ 346 կիլոմետրանոց ճանապարհի ամենաթանկ և ամենադժվարին հատվածը։ Խոսքը Սիսիան-Քաջարան ճանապարհի թունելների, կամուրջների շինարարության մասին է։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությունը մեծ հույսեր է տալիս, որ տասնամյակ անց կիրագործվի Հայաստանի երրորդ հանրապետության ամենամասշտաբային նախագիծը։ Քաղաքացին կզգա բարձր ստանդարտների ավտոճանապարհով երթևեկելու օգուտները՝ Հայաստանի հյուսիսից հարավ ճանապարհը կկրճատվի 10-ից մինչև 5 ժամ, 35-40 տոկոսով կկրճատվի երթևեկության ծախսը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան