Պետական մակարդակի ձախողումը պետք չէ գցել լրատվամիջոցների վրա․ Հարություն Ծատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` այդ թվում նաև անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:

«Պայքար անանուն աղբյուրների՞, թե՞ մամուլի ազատության դեմ» թեմայով առցանց քննարկման ժամանակ մեդիահետազոտող և փաստերի ստուգման մասնագետ Հարություն Ծատրյանն ընդգծեց, որ սահմանափակումներով հնարավոր չէ պայքարել կեղծ լրատվության դեմ:

«Մենք սրանով ցանկանում ենք ամեն ինչ սահմանափակել և լրատվադաշտը դնել մի վանդակի մեջ ու ասել՝ այստեղ գործեք, այնինչ ավելի ճիշտ կլինի, եթե երկարաժամկետ նպատակով մենք կրթությանն ուշադրություն դարձնենք, որպեսզի անկախ նրանից, թե ինչ աղբյուր է տարածում տեղեկությունը, հասարակությունը ոչ թե զգացմունքների հետևից գնա՝ վախենա և այլն, այլ ինքն իրեն հարց տա, թե ինչ ալիք է տարածում այդ տեղեկատվությունը, ինչու է վախի մթնոլորտ ստեղծում և այլն»:

Անդրադառնալով պատգամավորների այն պնդմանը, որ Telegram-յան ալիքները տալիս են այնպիսի ինֆորմացիա, որն ազգային կամ պետական անվտանգության համար սպառնալիք են, Ծատրյանը նշեց, որ դրա համար կան համապատասխան ստորաբաժանումներ, որոնք կարող են զբաղվել դրանով:

Հարություն Ծատրյանն ընդգծեց, որ պետական մակարդակի ձախողումը պետք չէ գցել լրատվամիջոցների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: