ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»

Լուրեր

04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող հետախուզական տվյալների հավաքագրման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- ասել է Շևցովը։

Նա նշել է, թե Firebird ընկերությունը գործում է ամերիկյան օրենսդրության շրջանակում, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։

«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»,- հայտարարել է Շևցովը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը, որն աշխատում է Nvidia-ի պրոցեսորներով։

«Հայտարարվում է, որ մինչև 2027 թվականի վերջը Firebird-ը մտադիր է Հրազդանում գտնվող համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը ձմռանը Հայաստանի էներգահամակարգի գագաթնակետային բեռնվածության՝ 1,3 ԳՎտ-ի գրեթե մեկ քառորդն է կազմում։ Հայտարարված ծրագրերը հաշվի առնելով՝ կենտրոնի աշխատանքը պահպանելու համար կպահանջվեն լրացուցիչ էներգետիկ հզորություններ»,- ասել է  նա։

Շևցովը նաև նշել է, թե էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։

«Աճող պահանջարկը, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը հաշվի առնելով՝ Հայաստանը ռիսկի է դիմում  բախվելու էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, որն անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա»,- հայտարարել է Շևցովը։

Նա նաև կասկածի տակ է դրել խաղաղ ատոմի ոլորտում Հայաստանի՝ այլ երկրների հետ համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը․ «Հայաստանի իշխանությունների՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ը արտերկրում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել և չի կառուցում»։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի խոսքով՝ «Ֆրանսիայում, որը նույնպես հաճախ հիշատակվում է որպես հնարավոր գործընկեր, ոչ մի ռեակտոր չի կառուցվել, ֆրանսիացիները փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ չունեն, իսկ Ֆինլանդիայի Օլկիլուոտո ատոմակայանի երրորդ էներգաբլոկի կառուցման 17 տարիների ընթացքում (2005-ից մինչև 2021 թվականը), դրա արժեքը գրեթե քառապատկվել է՝ 3,2 միլիարդ եվրոյից հասնելով 17,7 միլիարդ եվրոյի»։

Միաժամանակ, Շևցովը մատնանշել է ռուսական ատոմային ոլորտի մասնագետների հետ համագործակցության առավելությունները․ «Ռոսատոմը» ներկայում արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։

«Ինչպես ասում են՝ ընտրությունն ակնհայտ է»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հավելենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը պարբերաբար անդրադառնում է Հայաստանին՝ թիրախավորելով իրականացվող տարբեր ծրագրերն ու մեկնաբանում ՀՀ-ին առնչվող զարգացումները։

Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Հայաստանում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման դեպքում կարող են տեղակայվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ և հետախուզական ենթակառուցվածքներ, դրանից առաջ  էլ նշել էր, որ  երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի