ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում

Լուրեր

04.11.2026 | 14:04
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների տասնամյակների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, թե Հայաստանում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման դեպքում կարող են տեղակայվել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ և հետախուզական ենթակառուցվածքներ։

«Պետք է նկատի ունենալ, որ ստեղծվելիք ամերիկա-հայկական ընկերությանն է տրվելու ճանապարհի ամբողջ երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմն իրականացնելու է սահմանային և մաքսային վերահսկողություն։ Գործնականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մուտքը Հայաստանի տարածք և այս երկրում՝ բառացիորեն Իրանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական, իսկ հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների հայտնվելը»,- ասել է Շևցովը։

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի խոսքով՝ դա կասկածի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը։

««Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագրի իրականացման հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, իսկ կապալառու ընկերությանը փոխանցվում են հողատարածքի օգտագործման բացառիկ իրավունքները», – նշել է Շևցովը։

Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ ամերիկացիները կկարողանան «ֆիլտրել» իրենց կողմից վերահսկվող երթուղու հատվածով անցնող բեռները, այլ կերպ ասած՝ հրաժարվել այս կամ այն դեպքում իրենց ծառայությունները տրամադրելուց․ « Դա, օրինակ, կարող է ձևակերպվել որպես «պատժամիջոցային» արգելք ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ երթուղու օպերատորի համար՝ այս կամ այն տնտեսական օպերատորի հետ համագործակցելու վերաբերյալ»։

«Համապատասխանաբար, հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը «փակելու» նրանց վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը բավականին կասկածելի է թվում»,- հայտարարել է Շևցովը։

Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, թե ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի