Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Թրամփը չորեքշաբթի Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»։ Ուշագրավ է, որ նման հայտարարություններ նա անում է արդեն ամիսներ շարունակ։

Թրամփը նաև նշել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները «կտրուկ կնվազեն»։ Brent տեսակի՝ միջազգային չափանիշ համարվող հում նավթի գինը չորեքշաբթի պահպանվել է շուրջ 99 դոլարի մակարդակում։ Գինը 100 դոլարից նվազել է, այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին կտրուկ բարձրացել էր՝ հասնելով մինչև 108 դոլարի։

«Երբ ավարտենք պատերազմը, ինչը շատ շուտով տեղի կունենա, շատ շուտով․․․ Այսպես թե այնպես, մենք կավարտենք այն, բայց նավթի գինը կնվազի մինչև այն մակարդակները, կարծում եմ, գուցե նույնիսկ ավելի ցածր լինի, քան պատերազմը սկսելուց առաջ էր»,- ասել է  ԱՄՆ նախագահը։

Թրամփն առնվազն մարտի 9-ից՝ Մայամիի մերձակայքում գտնվող իր «Դորալ» ակումբում անցկացված մամուլի ասուլիսից ի վեր, հայտարարում է, որ պատերազմը կավարտվի «շատ շուտով»։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն աշխատում է Իրանի հետ հնարավոր համաձայնության շուրջ և «շատ լավ է գործում»՝ միաժամանակ ակնարկելով, որ գործարքն իր նախընտրած ելքը չէ։

«Նա աշխատում է Իրանի հետ համաձայնության շուրջ և շատ լավ է գործում։ Կարծում եմ՝ համաձայնագիրն իրականում այն չէ, ինչ ես ցանկանում եմ անել, բայց նրանք պատրաստ են մեզ առաջարկել ամեն ինչ՝ դադարեցնելու համար»,- ասել է Թրամփը Թեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա», իսկ Ուիթկոֆին անվանել է «հիանալի բանակցող»։ Նա նաև կրկին ասել է, որ ակնկալում է պատերազմի շուտափույթ ավարտ։

«Այդ պատերազմը կավարտվի․ դա շատ շուտով տեղի կունենա։ Դա պետք է շատ շուտով տեղի ունենա»,- հայտարարել է Թրամփը՝ Իրանին բնութագրելով որպես «ձախողված պետություն», որը դեռևս «մի փոքր դիմադրելու ուժ ունի, բայց ոչ շատ»։

Ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ հավելելով, որ Թեհրանի տնտեսությունը գտնվում է «լիակատար և անկասելի անկման» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի