Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի», ինչպես նաև խոսեց ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հնարավոր շփումների մասին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն արդեն իսկ կանգնել է նմանատիպ անվտանգային վտանգների առջև, երբ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ը չկատարեց դաշնակցային իր պարտավորությունները Հայաստանի առջև։

Անդրադառնալով Մեդվեդևի հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը, պարոն Մեդվեդևը ինչի՞ համար է անում․․․ Այսինքն՝ այդ կսմիթները, այդ սպառնալիքները ինչի՞ համար են։ Հիմա ես էլ, ասենք այդ նույն տրամաբանությամբ, բռնեմ ասեմ ՝ «ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի»՝ նկատի ունենալով այն, որ, ենթադրենք, Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում»։

Վարչապետի խոսքով՝ դա «լավ ժանր չէ», և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու․ «Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա՛ է մեր ճանապարհը»։

Անդրադառնալով Թուրքմենստանում նախատեսված ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումներին՝ Փաշինյանը նշեց, որ պաշտոնական առանձին հանդիպումներ նախատեսված չեն, սակայն շփումներն ու զրույցները անխուսափելի են։

«Այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ, բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չի։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր կլինի»,- ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս ծննդյան առիթով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան