Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցման պայմանագիրը և «Ֆոքսֆորդ» ՓԲԸ-ին պարտավորեցնել ազատել գույքը։ Դատարանը հայցն ընդունել է վարույթ և արգելել գույքի օտարումը կամ գրավադրումը։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության միջև 2001 թվականի օգոստոսի 9-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը:

Գլխավոր դատախազությունը նշված պահանջի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն հանգամանքը, որ գրավի առարկա՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձևով, ոչ թե՝ հրապարակային սակարկություններով, մինչդեռ՝ օրենսդիրը 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գրավադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման համար սահմանել էր հստակ և պարտադիր իրավական ռեժիմ՝ գույքի իրացում՝ հրապարակային սակարկություններով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը»: