Կյանքը պատերազմ է․ Հալեպի հայտնի ատամնաբույժը՝ Հայաստանում

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Պերճ Ադամն արդեն 38 տարի աշխատում է որպես ատամնաբույժ։ Հայկական միջավայրում չի մեծացել, բայց հայերեն գրել-կարդալ գիտի։ Սիրիական փոքր քաղաքում՝ Բանյասում, ընդամենը 20 հայ ընտանիք է եղել, նույնիսկ եկեղեցի ու դպրոց չեն ունեցել։ 2010 թվականին կնոջ և դստեր հետ Հայաստանի քաղաքացիություն ստացան, երբ Սիրիայում պատերազմը դեռ չէր սկսվել։

«2011 թվականին սկսվեց պատերազմը, համբերեցինք այս տարի, մյուս տարի։ Կարող եմ ասել՝ 4-5 անգամ ազատվել են մահից։ Ես հիմա էսպես որ հետդ խոսում եմ, չգիտես՝ հրթիռը կգա սենյակդ կմտնի, կմահանաս, թե չէ։ 5 տարի տոկացինք, տոկացինք, տեսանք, որ այլևս հույս չկա, որ մնանք»,- ասում է Պերճ Ադամը։

Երեխաները՝ որդին և դուստրը, մեկնում են Ամերիկա՝ ուսանելու։ 2 էլ ապագա բժիշկներ են։ Իսկ Պերճը կնոջ հետ 2015 թվականի օգոստոսին ուղևորվում է Հայաստան։

Նրա դիմաց փակվող դռները շատ էին, բայց Պերճը չէր հուսահատվում։ Ի վերջո, գտավ աշխատանք, որտեղ Սիրիայից եկած հայրենակիցների համար նաև զեղչեր էին գործում։ Արդեն 2 տարի է՝ այլ ստոմատոլոգիական կլինիկայում է աշխատում։ Հայաստանում ևս ճանաչում է ձեռք բերել։ Մինչև կորոնավիրուսը հաճախորդների պակաս չուներ։

«Եթե 100 հազարի աշխատում էինք, կարող եմ ասել՝ քառորդը իջավ քովիդի ժամանակ, ինչ անենք», -նշում է նա։

Խոստովանում է՝ համավարակի պայմաններում ատամնաբույժները ռիսկի խմբում են։ Հակահամաճարակային կանոնների պահպանումը չի փրկել Պերճ Ադամին վարակվելուց։ Պատերազմի օրերն էին, հիվանդության ընթացքը՝ ծանր։ Չի հոսպիտալացվել սեփական ցանկությամբ։ Ավելի քան 1 ամիս տանից դուրս չի եկել։ Հիմա էլ է զգույշ, հատկապես՝ պացիենտների հետ։

Ասում է՝ արդեն 62 տարեկան է, բայց շարունակում է աշխատել։ Պերճ Ադամը խոստովանում է՝ կյանքը դժվար է, բայց ապրել պետք է։

«Քովիդն էլ է պատերազմ, Ղարաբաղն էլ է պատերազմ, կյանքն ամենն է պատերազմ։ Մենք արդեն Սիրիայի քանի պատերազմներն անցել ենք։ Պիտի ապրես, հետ պիտի չնայես»,- շեշտում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։ ԳՄՀԸ-ն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։