Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակումն «ընդլայնվում է և դառնում է գլոբալ», գրում է CNN-ը։

«Ոչ ոք Հորմուզի նեղուցից չի նավարկում աշխարհի որևէ վայր առանց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության»,- ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ առաջիկա օրերին շրջափակմանը կմիանա ևս մեկ ավիակիր։

Շրջափակման հաջողությունը գովաբանելով՝ նա նշել է այս շաբաթ ԱՄՆ-ի կողմից երկու նավերի առգրավումը «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որոնք լքել էին իրանական նավահանգիստները նախքան շրջափակման ուժի մեջ մտնելը»։

«Նրանք կարծում էին, որ ժամանակին են դուրս եկել։ Բայց այդպես չեղավ: Մենք առգրավեցինք նրանց պատժամիջոցների տակ գտնվող նավերը և կառգրավենք ավելին»,- ասել է նա։

Հեգսեթը նաև քննադատել է եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին բավարար չափով չօգնելու համար՝ ասելով, որ ԱՄՆ-ը «հազիվ» է օգտագործում Հորմուզի նեղուցը, և որ իրավիճակն «ավելի շատ նրանց պայքարն է»։

«Մենք հույսներս չենք դնում Եվրոպայի վրա, բայց նրանք Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ են ունենում, քան մենք, և գուցե ցանկանան սկսել ավելի քիչ խոսել, ավելի քիչ շքեղ համաժողովներ անցկացնել Եվրոպայում և նավ նստել։ Սա ավելի շատ նրանց պայքարն է, քան մերը»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Հեգսեթն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել են ԱՄՆ դաշնակիցներին, մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամներին, փետրվարի 28-ին Իրանի դեմ մարտական ​​գործողությունները սկսելուց հետո ԱՄՆ-ին օգնության չհասնելու համար։ Անցյալ ամիս Թրամփը քննադատել էր  եվրոպացի դաշնակիցներին՝ ասելով, որ ԱՄՆ-ն «իրականում որևէ օգնության կարիք չունի», այն բանից հետո, երբ պնդել էր, որ մյուս երկրները պետք է ռազմածովային ուժեր ուղարկեն Հորմուզի նեղուցով անցնող նավերին ուղեկցելու համար։

Հեգսեթը նաև հայտարարել է, որ Իրանն ունի «պատմական հնարավորություն լուրջ գործարք կնքելու» ԱՄՆ-ի հետ՝ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ասելով, որ «գնդակը նրանց դաշտում է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի