Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատմական իրականության հետ առերեսվելն անփոխարինելի քայլ է հասարակական գիտակցությունը բարձրացնելու, միմյանց և անցյալը հասկանալու, ինչպես նաև պատմական վերքերն անկեղծ մոտեցմամբ բուժելու գործում։ Զոհ դարձած ժողովուրդներից և հավատքներից ներողություն խնդրելը, վերականգնողական արդարադատության հետապնդումը և մարդկության դեմ հանցագործությունների դեմ առերեսումը կարևոր միջոցներ են համատեղ և հավասար ապագա ու սոցիալական խաղաղություն կառուցելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության տարածած հայտարարության մեջ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։

«1915 թվականի ապրիլի 24-ից անցել է 111 տարի, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան՝ նշանավորելով էթնիկ, կրոնական և մշակութային ցեղասպանության սկիզբը։ Ապրիլի 24-ին սկսված այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի այլ քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր գին վճարեցին այս քաղաքականության և գործելակերպի հետևանքով և կոտորվեցին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է՝ ակնհայտ է, որ այս հողերում այսօր գոյություն ունեցող բազմազան ժողովուրդների, կրոնների, ինքնությունների և մշակույթների փորձը ջնջելու գաղափարը, այլ կերպ ասած՝ տարբերությունները ջնջելու միջոցով վերացնելու, անտեսելու և միատարր հասարակություն ստեղծելու փորձը պատմական սխալ է։ Համընդհանուր ճշմարտությունն այն է, որ այս հողերում ոչ մի էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ կրոն գերազանց չէ մյուսներից, որ բոլորը հավասար են ու ազատ։

«Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքն ու Կովկասը՝ այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, ավերած պատմական իրողությունների և ամոթի հետաձգումը կամ անտեսումը չի նպաստում սոցիալական խաղաղությանը կամ չի հանգեցնում ճշմարտության քննարկմանը: Մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և կարիքներին և Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ուղին է: Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը. մենք վշտով ու հարգանքով հիշում ենք այդ ժամանակահատվածում կոտորված մեր բոլոր ժողովուրդներին։ Մեր սրտերի խորքում զգում ենք այս մեծ մարդկային ողբերգությունը»,- ասվում է քրդամետ կուսակցության  հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի