Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կրկին հայտնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրա վաղեմի հակառակորդ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի միջև բախման կենտրոնում։ Ըստ Politico-ի՝ անցյալ շաբաթավերջին ֆոն դեր Լեյենը, ելույթ ունենալով Գերմանիայում, կարծես, ակնարկել է, որ Անկարան աշխարհաքաղաքական սպառնալիք է ներկայացնում ԵՄ-ի համար։

«Մենք պետք է հաջողության հասնենք եվրոպական մայրցամաքի ամբողջականացման գործում, որպեսզի այն չընկնի ռուսական, թուրքական կամ չինական ազդեցության տակ։ Մենք պետք է մտածենք ավելի լայն և աշխարհաքաղաքական առումով»,- ասել է նա գերմանական Die Zeit պարբերականի կազմակերպած միջոցառման ժամանակ։

Ֆոն դեր Լեյենի խոսքերը վերնագրեր են դարձել Թուրքիայում, որը վաղուց ԵՄ թեկնածու երկիր է և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից։ Եվրահանձնաժողովի խոսնակն ավելի ուշ Թուրքիայի պետական ​​«Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ ֆոն դեր Լեյենը նկատ է ունեցել երկրի «աշխարհաքաղաքական ազդեցության, մասշտաբի և հավակնությունների» ճանաչումը։

Այդ պարզաբանումը Շառլ Միշելին ակնհայտորեն չի բավարարել, որը X-ում քննադատել էր  ֆոն դեր Լեյենին իր մեկնաբանությունների համար։ Նա Թուրքիային անվանել է «ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակից, միգրացիայի հարցում հիմնական գործընկեր, էներգետիկ միջանցք, Եվրոպայի թևում գտնվող հիմնական պաշտպանական գործոն և լուրջ տարածաշրջանային տերություն»։

«Եվրոպան չի ուժեղանում՝ կիրառելով կրկնակի ստանդարտներ կամ պարզեցնելով իրականությունը»,- հավելել է  նա։

Այս միջադեպը վերսկսել է Միշելի և ֆոն դեր Լեյենի միջև երկարատև թշնամանքը, որը լիովին դրսևորվել էր 2021 թվականին Թուրքիա կատարած նրանց այցի ժամանակ։ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Խորհրդի այն ժամանակվա նախագահ Միշելը նստել էր իր հյուրընկալողի կողքին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին նստեցնելով մոտակա բազմոցին։ Այս անարգանքը, որը հետագայում անվանվեց «սոֆագեյթ», բացահայտել էր ԵՄ երկու առաջնորդների միջև լարվածությունը: Ֆոն դեր Լեյենի և Միշելի հարաբերությունները երբեք չվերականգնվեցին միջադեպից հետո, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, իրեն «վիրավորված» և «որպես կին և որպես եվրոպացի մենակ» է զգացել, ասվում է հրապարակման մեջ։

Միշելը համեմատաբար քիչ է ներկայանում հանրության պաշտոնավարման ժամկետի ավարտից ի վեր՝ 2024 թվականից, սակայն այս շաբաթ Brussels Times-ին տված հարցազրույցում ֆոն դեր Լեյենին մեղադրել է «ավտորիտար» ոճ ունենալու մեջ:

Մինչ այդ, քննադատելով Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահի մեկնաբանությունները՝ Շառլ Միշելը կտրուկ նկատողություն է ստացել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի կողմից, որը հանդիմանել է եվրոպական տարածքն օկուպացրած երկրին պաշտպանելու համար։

«Հարգելի՛ Չարլզ, քանի որ դուք խոսում եք կրկնակի ստանդարտների մասին, թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ Թուրքիան ներխուժել է Կիպրոս 1974 թվականին և մինչ օրս օկուպացրել է եվրոպական տարածքը»,- գրել է նա X-ում ապրիլի 23-24-ը Կիպրոսի մայրաքաղաքում կայանալիք ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի