«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

«Հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից»,- նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձում։

Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձները 2018-ից ի վեր հայեցակարգային լուրջ էվոլյուցիա են ապրել։ Եթե իշխանության առաջին տարիներին վարչապետը խոսում էր պահանջատիրության դիրքերից, ապա այժմ հիմքում «Իրական Հայաստանի»   գաղափարախոսությունն է։

«Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա»,- նշվում է Փաշինյանի ուղերձում։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջին տարիներին շեշտը դրվում էր հայկական ինքնության պահպանման և ցեղասպանության՝ որպես համամարդկային հանցագործության ճանաչման վրա։ 2020 թվականին առաջնային պլան մղվեց հզոր պետականության գաղափարը՝ որպես մարտահրավերներին դիմակայելու միակ գործիք։

Դեռևս 2025-ի մարտի 13-ին Փաշինյանը հայտարարեց․ «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»։ 

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության փոփոխությունը նկատելի է անգամ Փաշինյանի ուղերձներում «ցեղասպանություն» բառի օգտագործումների թվով։ 

Ընդդիմադիր դաշտի խաղացողներից շատերն այս քաղաքականության հետ հաշտ չեն։ Ցեղասպանության մասին մոռանալը, ըստ Արման Թաթոյանի, ինքնության կորստի է տանելու։ Ոճրագործության մասին պետք է հիշել ապագայի համար։  

«Այն էլ բերել, մտցրել են Մեծ եղեռն տերմինը, դա պատահական չի, դա մոռացության տալու, ժխտողականության քայլերից մեկն է այն մարդու կողմից, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Ինձ համար այդ խոսքերը ցեղասպանության այս միջազգային հանացագործությունը մոռացության տալու, ազգային շահերը չհետապնդելու մասին է»,- ասաց Թաթոյանը։

«Ուժեղ Հայաստան»-ում կարծում են՝ իշխանությունները փորձում են մոռացության տալ 1,5 միլիոն հայերի ճակատագիրն ու պատմությունը։ Նարեկ Կարապետյանն ասում է՝ ձգտելու են ցեղասպանության համաշխարհային ճանաչման․ «Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ո՛չ, Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Արցախը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ միավոր է միշտ եղել և Հայաստանի մաս չի կազմել»։

Էդմոն Մարուքյանը կարծում է՝ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հետ կապ չունի։ Նա ևս ասում է՝ հարևան երկրների հետ պատերազմ չեն ուզում, սակայն պատմությունը հիշելը զգոնություն է ապահովում։

«Ես չգիտեմ ուժ, որ մեր ժողովրդին ուզում է տանի պատերազմի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Չգիտեմ՝ այդ ո՞ւմ մասին է խոսում, ի՞նչ է պատմում, ի՞նչ է ասում։ Ինքը դրանով փորձում է արդարացնել այս ուրացության պրոցեսները, ուրացության, ծպտուն չհանելու, մեր ինքնությունը ոչնչացնելու դեմ որևէ դիվանագիտական լծակ, գործիք չօգտագործելու իր անգործությունը։ Սա՛ է, ուրիշ բան չի։ Դուք մի՛ նայեք, որ գալիս են, ծաղիկ են դնում, բան։ Ուրանալն այդպես չի լինում, ուրանալն այդ հարցեր տալով է լինում։ Իրենք հարցեր են տալիս, բա՛, նայենք տեսնենք՝ ո՞նց է եղել, բան, քանի՞ միլիոն մարդ է զոհվել։ Ո՞նց էր ասում Անդրանիկ Քոչարյանը, ասում է՝ պատի վրա ուզում ենք գրենք»,- նշում է Մարուքյանը։

Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքական առաջնահերթություններից հանելը բացասական է գնահատում նաև Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն։

«Եթե դու կորցնում ես քո ինքնությունը, քո գոյության իմաստը ո՞րն է դառնում»,- նշում է Գուրգեն Սիմոնյանը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝  ցեղասպանությունն ուրանալու կամ մոռանալու իրավունք չունի ոչ մի հայ․ «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը ռիսկ չի անի նայի Մասիս սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել։ Ստեփանակերտում տաճարը քանդում են, անհնար է եղել այդ մասին մտածել»։

Ի տարբերություն ընդդիմադիր մյուս ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսը երբեք կողմ չի եղել, որպեսզի ցեղասպանության ճանաչման պահանջը դրվի արտաքին քաղաքականության հիմքում։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ դա Թուրքիայի պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ։ Սակայն իրենց դիրքորոշման հիմնավորումները տարբերվում են իշխանությունների հիմնավորումներից։

«Մենք, այնուամենայնիվ, միշտ համարել ենք, որ շատ բարձր պետք է պահվի հիշատակի, հիշողության և մարդկանց տեղեկացվածության հարցը ցեղասպանության փաստի վերաբերյալ»,- շեշտում է Զուրաբյանը։

«Հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»,- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան